ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ահա՛ տեսեք, թե ռուս լրտես Օլեգ Քալուգինն իր՝ 2009 թվականին...

07:13:00 21.10.2026

Ահա՛ տեսեք, թե ռուս լրտես Օլեգ Քալուգինն իր՝ 2009 թվականին...

Ահա՛ տեսեք, թե ռուս լրտես Օլեգ Քալուգինն իր՝ 2009 թվականին հրապարակած «Լրտեսապետ․ իմ երեսուներկու տարիները՝ Արևմուտքի դեմ հետախուզական և լրտեսական գործունեության մեջ» գրքում ինչ է պատմում այն մասին, թե ինչպես է ԿԳԲ-ն առնվազն 1970-ականներից ներսից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

Սակայն հարկավոր է շեշտել, որ նույն ԿԳԲ-ն և նրա իրավահաջորդ ՖՍԲ-ն ներսից ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել նաև Հայաստանի ԲՈԼՈՐ խոշոր կուսակցություններին և դրանց ձրիակեր արբանյակներին։ Եթե կարողացել են վերահսկողության տակ վերցնել հայության ամենամեծ ու ամենաերկարակյաց կուսակցություններից մեկը, ապա պատկերացրե՛ք, թե մյուսներին ինչպես են իրենց կեղտոտ «սապոկի» տակ պահում։

Իզուր չենք անընդհատ ասում, որ Հայաստանի ԲՈԼՈՐ կուսակցությունները ծախված ու դավաճանական են, և այս նեոբոլշևիկյան համակարգը՝ ամբողջությամբ փտած ու հակահայկական։ ԲՈԼՈՐԸ սպասարկում են օտար, թշնամական ուժերի, մասնավորապես՝ Կրեմլի շահերը՝ թքած ունենալով Հայաստանի շահերի վրա։ Քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է իր մահվան ճիրաններում պահել Հայաստանի հասարակական, տնտեսական, ֆինանսական ու քաղաքական համակարգերը, մենք երբեք չենք կարող ունենալ հայ ազգին ծառայող անկախ պետություն։ 

Դրա համար մենք պետք է երախտապարտ լինենք Արարչին, որ այդ ողորմելի ռսաջհուդական կայսրությունը սկսում է թուլանալ, և մոտ ապագայում ականատես ենք լինելու նրա անխուսափելի փլուզմանը...

Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը

Ստորև կարող եք կարդալ գրքում գրված բնօրինակ հատվածը՝

«Մեզ որոշ չափով հաջողվեց ներթափանցել բալթյան ժողովուրդների էմիգրանտական կազմակերպություններ, հատկապես՝ Շվեդիայում։ Մենք նաև գործակալների լավ ցանց ունեինք ուկրաինացի էմիգրանտների շրջանում, մասնավորապես՝ Կանադայում, որտեղ բնակություն էին հաստատել մի քանի միլիոն ուկրաինացիներ։ Սակայն էմիգրանտական այն կազմակերպությունը, որի մեջ մեզ ամենից խորությամբ հաջողվեց ներթափանցել, հայկական տարագրական «Դաշնակցություն» կազմակերպությունն էր։ Ժամանակին այն վճռականորեն ազգայնական կազմակերպություն էր, որը պայքարում էր անկախ հայկական պետության ստեղծման համար։ Ժամանակի ընթացքում մենք այնտեղ այնքան շատ գործակալներ տեղակայեցինք, որ նրանցից մի քանիսը հասան ղեկավար պաշտոնների։ Մեզ հաջողվեց փաստացիորեն չեզոքացնել այդ կազմակերպությունը, և 1980-ականներին «Դաշնակցությունը» դադարել էր պայքարել Հայաստանում խորհրդային իշխանության դեմ։ Կազմակերպությունը և նրա որոշ անդամներ ներգրավվել էին ԿԳԲ-ի ազդեցության ու վերահսկողության ներքո։ Տարիներ անց՝ 1992 թվականին, երբ «Դաշնակցություն» կուսակցության առաջնորդներն ու հայ այլ ազգայնականներ քննադատում էին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրան բավարար չափով ազգայնական չլինելու համար, ես զանգ ստացա նախագահից՝ իմ մոսկովյան բնակարանում։ Մենք մինչ այդ մի քանի անգամ բարեկամական զրույցներ էինք ունեցել։ Նա խնդրեց ինձ օգնել հակազդելու «Դաշնակցության» հարձակումներին, և ես նրան ու հայկական մամուլին տրամադրեցի տեղեկություններ այն մասին, թե ինչպես էր ԿԳԲ-ն 1970-ականներին խորապես ներթափանցել այդ էմիգրանտական կազմակերպություն։»


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։