ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ահա եվս մի նոր ռուսամետ հակահայկական «շարժում» է...

12:21:00 14.09.2025

Ահա եվս մի նոր ռուսամետ հակահայկական «շարժում» է...

Ահա եվս մի նոր ռուսամետ հակահայկական «շարժում» է ստեղծվում կրկին մի ապազգային օլիգարխի կողմից, որը իբր պայքարելու է ներկայիս դավաճան իշխանության դեմ: Տասնամյակներ շարունակ այս նեոբոլշևիկները մեր հայրենիքը դավելով ու մեր ժողովրդին անընդհատ խաբելով իշխանությունը փոխանցում են իրենց միջև՝ զուտ իրենց անձնական շահերը առաջ տանելու համար: Նրանց այս խաղերի պատճառով մեր անկախ պետականությունը շարունակում է գնալ անդունդ: 

Միայն մաքուր ու անկախ հայ ազգայնական շարժումը, թեկուզ առայժմ փոքրաթիվ ու «մարգինալ», կարող է մի օր (երբ գա մեծ ճգնաժամը) կանգնել այս նեոբոլշևիկյան քաղցկեղի դեմ, որը պղծում է մեր հերոս նախնիների հիշատակը և սպառնում մեր գալիք սերունդների ապագան:


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։