ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյանի հարցազրույցը ռումինացի ազգայնականների հետ...

04:12:00 25.11.2025

Հայկ Նազարյանի հարցազրույցը ռումինացի ազգայնականների հետ...

Այսօր մենք պատիվ ունենք զրուցելու Հայկ Նազարյանի հետ, որին ճանաչում են որպես հայ ազգայնական Հոսանք քաղաքական շարժման հիմնադիր և առաջնորդ։ Շնորհակալություն մեր հարցազրույցի առաջարկը ընդունելու համար։ Մեծ հաճույք է մեր շարժումների միջև պաշտոնական կապ հաստատելը, ինչպես նաև մեծ պատիվ՝ ձեզ մեր ընկեր կոչելը։ Սկսե՞նք։
Իհարկե, ինձ համար մեծ պատիվ է հարցազրույց տալ, որը կկարդան ռումինացիներն ու շատ այլ եվրոպական ազգայնականներ։ Շնորհակալություն հրավերի և հետաքրքրության համար․ սա իսկական ընկերության սկիզբն է։
1. Գուցե ամենակարևոր հարցը «Ցեղակրոնությունն» է։ Ինչպե՞ս կսահմանեք այս գաղափարը մեր ընթերցողներին (կամ ընդհանրապես եվրոպացիներին) ավելի լավ ներկայացնելու համար։ Որո՞նք են նրա հիմնական սկզբունքները և Ձեր շարժման հիմնական սկզբունքները։
Չմտնելով չափազանց խորության մեջ՝ կարող եմ ասել, որ «Ցեղակրոնությունն» ընդհանրապես ժամանակակից շրջանի համար ձևակերպված հայ ազգայնականությունն է, որը մեր գաղափարախոս/հրամանատար/պետական գործիչ Գարեգին Նժդեհն է ձևավորել (մեծ աջակցությամբ՝ Գերմանիայում փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացած Հայկ Ասատրյանի), ով ցեղասպանությունից հետո պատերազմեց քեմալական թուրքերի և բոլշևիկյան Կարմիր բանակի դեմ, երբ Հայաստանը քաոսի մեջ էր։ «Ցեղ» նշանակում է «race», իսկ «կրոն»՝ «religion», այսինքն՝ դա մեր ազգի համար ստեղծված «ռասայական կրոն» է․ մի համակարգ, որը միավորում է հայերին մեկ գաղափարախոսության և մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու իսկապես անկախ, միացյալ և հզոր Հայաստան։ Դա էլ հենց մեր շարժման հիմնական նպատակն է։ Իմ կողմից հիմնադրված և առաջնորդած Հոսանք շարժման առաքելությունն է վերակենդանացնել Ցեղակրոնության գաղափարները 21-րդ դարում՝ այն վերածելով իրական քաղաքական ուժի։ Մենք ցանկանում ենք ստեղծել Ցեղակրոն պետություն, որովհետև հենց դա է այն միակ ճանապարհը, որով հնարավոր կլինի իրականացնել մեր երազանքները։
2. Մեր համայնքում հաճախ քննարկվող թեմաներից մեկն այն է՝ գոյություն ունի՞ արդյոք քաղաքական լուծում։ Մենք կարևոր ենք համարում ներգրավվել քաղաքական դաշտ՝ նույնիսկ գրանցված կուսակցություն դառնալու մակարդակով։ Ինչպե՞ս եք տեսնում այս հարցը։ Հոսանք-ն է՞լ նպատակ ունի դառնալ կուսակցություն։
Ես հավատում եմ, որ մենք պետք է անցնենք օրինական ճանապարհով, որովհետև այս հանգիստ ժամանակներում շատ բան կարող ենք անել՝ մեր շարժումը զարգացնելու և մեր երկրում հայտնի դառնալու համար՝ որպես միավորող ազգայնական ուժ։ Շատերը մեծ խոսքեր են ասում հեղափոխության մասին, բայց չափազանց կարճատես ու պարզունակ են՝ երկարաժամկետ մտածելու ունակությունից զուրկ։ Նրանք նույնիսկ ամենափոքր քայլերը չեն կատարում, ինչը ցույց է տալիս կամքի և հաստատակամության պակաս։
Հարյուր տարի առաջ Եվրոպայի ամենամեծ ազգային շարժումները իշխանության եկան օրինական ճանապարհով՝ առանց արյունալի հեղափոխությունների։ Այո, այս ժամանակներն այլ են, և մենք շատ խոչընդոտներ ունենք, բայց նաև մի շարք առավելություններ, որոնք հաճախ չենք գնահատում։ Ցանկացած դար ունի իր պլյուսներն ու մինուսները։ Մենք պարզապես պետք է ստեղծագործ լինենք և գտնենք միջոցներ՝ համակարգի ներսում աճելու համար։
Միևնույն ժամանակ մենք այս ամենը չենք անում պարզապես «քվեներ հավաքելու» համար այս հարաբերականորեն հանգիստ և կայուն ժամանակներում։ Ես փորձում եմ շարժումը կառուցել ամուր հիմքերի վրա՝ ձևավորելով հավատարիմ գաղափարական կորիզ, կառուցելով մեր միթոսը և ստանալով ճիշտ մարդկանց կողմից ճանաչումը, որպեսզի երբ հաջորդ մեծ ճգնաժամը գա (որը ամենայն հավանականությամբ կգա Ռուսաստանի ապակայունացման ժամանակ), մենք կհամարվենք որպես միակ կենսունակ ու այնընտրանքային տարբերակը։
Կարծում եմ՝ նման ճգնաժամը գլոբալ մասշտաբով էլ է մոտենում, քանի որ և՛ Արևելքն, և՛ Արևմուտքը լուրջ ներքին խնդիրներ ունեն, և տնտեսապես շատ նմանություններ կան 1920-ականների ու 2020-ականների միջև։ Ինչպես գիտենք, 1929-ին աշխարհը մեծ ճգնաժամի առաջ կանգնեց, և ես համոզված եմ, որ այս անգամ ավելի մեծ մասշտաբի ճգնաժամ է մոտենում։
Ինչ վերաբերում է կուսակցության ստեղծմանը՝ ամենայն հավանականությամբ մենք կուսակցություն կստեղծենք որպես Հոսանք-ի մասնաճյուղ՝ այն օգտագործելու համար որպես «զենք»՝ երբ ճգնաժամը հասնի։ Մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր օրինական միջոցները։ Մենք պետք է կազմակերպվենք ու նախապատրաստվենք հիմա, որպեսզի կարողանանք ստեղծել կարգ ու կանոն այն ժամանակ, երբ անխուսափելի քաոսը սկսվի։
3. Հայաստանը ունի հարուստ և գեղեցիկ պատմություն։ Ցավոք, իր երկար գոյության ընթացքում այս փառապանծ երկիրը բախվել է բազմաթիվ դժվարությունների և պայքարների: Նման են այն խնդիրներին, որոնց բախվել է Ռումինիան (պատերազմներ թուրքերի դեմ, խորհրդային օկուպացիա, «դեմոկրատական» կապիտալիստական համակարգին անցում և այլն)։ Վերջին տարիներին ազգայնական և հայրենասեր շրջանակներում (հատկապես ֆուտբոլի ուլտրաս միջավայրում) սկսել է ակտիվորեն տարածվել Ռումինիայի և Հայաստանի եղբայրության գաղափարը։ Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա կապերը, ինչպես նաև Հայաստանի և Ռումինիայի պատմական կապերը։ Արդյո՞ք ճիշտ քաղաքական խմբերի միջև համագործակցությունը կարող է այս կապը դարձնել ավելի ուժեղ։
Ռումինիան մենք՝ հայ ազգայնականներս, միշտ համարել ենք մեր ամենամեծ դաշնակիցներից մեկը, և մեծ պատիվ եմ համարում, որ 21-րդ դարում ես եմ այն հայ ազգայնական առաջնորդը, որը կարող է այս կապերը ամրապնդել։ Այո, միանշանակ հավատում եմ, որ մեր քաղաքական խմբերի համագործակցությունը այդ կապը միայն ավելի կուժեղացնի, որովհետև դա ցույց կտա, որ մենք կապված ենք ոչ միայն մշակութային ու պատմական, այլև քաղաքական իմաստով։ Թվում է՝ մեր ժողովուրդների ճակատագրերը իրար են շաղկապված։
4. Ռումինա–հայկական եղբայրության այս գաղափարը, ինչպես այն ընկալվում է ավելի լայն ազգայնական և հայրենասեր շրջանակներում, առաջնահերթ հիմնված է մեր ընդհանուր քրիստոնեական հավատքի վրա։ Թեև ուղղափառությունը մեր խմբի սկզբունքներից մեկն է, մենք այնուամենայնիվ ընդունում ենք այլ հավատքներ և աշխարհայացքներ, որոնք համատեղելի են եվրոպական ապրելակերպի հետ։ Այս առումով մեզ հետաքրքիր է լսել, թե ինչպիսին է Ձեր խմբի տեսլականը կրոնի վերաբերյալ։
Սա շատ տարածված հարց է․ շատերը ուզում են իմանալ՝ ես քրիստոնյա՞ եմ, թե՞ հեթանոս։ Ես միշտ ասում եմ՝ ոչ մեկը չեմ, բայց միաժամանակ երկուսն էլ եմ, որովհետև հենց դա է Ցեղակրոնության էությունը։ Այն վերցնում է երկուսի լավ կողմերը և մերժում անիմաստը՝ ձևավորելով 21-րդ դարի համար հարմար աշխարհայացք։
Մենք մեր շարքերում ընդունում ենք թե՛ ճշմարիտ քրիստոնյաներին, թե՛ հեթանոսներին, եթե նրանք հասկանում են, որ մեր գերագույն արժեքներն են ազգը, հայրենիքն ու պետականությունը, ու որևէ կրոն այդ արժեքներից վեր չենք դասում։
Ես հավատում եմ Տիեզերքի Ամենակարող Արարչին, որն իր՝ կյանքի ուժով արարել է իմ ցեղին, և Ցեղակրոնությունը այն միջոցն է, որով ես ծառայում եմ այդ ցեղին ու հավերժական գործընթացին։ Մեր նպատակը Արարչի նպատակն է, և մեր պայքարը Արարչի կամքն իրագործելու պայքարն է:
5. Նմանությունների մասին խոսելիս՝ մեր երկու երկրներն էլ բաժանված են։ Բասարաբիան պոկվել է Ռումինիայից, իսկ Արցախը դեռ կանգնած է մշտական ադրբեջանական սպառնալիքի առաջ։ Բոլոր ճշմարիտ եվրոպացիները գիտեն այն անարդարությունը, որը բերվեց Հայաստանի վրա, բայց ի՞նչ կարող եք ասել այս իրավիճակի մասին, և ի՞նչ ուղերձ կցանկանայիք փոխանցել՝ այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։
Ամենակարճ կերպով ասած՝ Հայաստանը կորցրեց Արցախը 44-օրյա դավադիր պատերազմի արդյունքում, երբ մեր բանակը և պետությունը դավաճանվեցին իշխանությունների, ըմդդիմության ու գեներալների կողմից։ Դրա հետևանքով Արցախը ամբողջությամբ հայաթափվեց 2023-ին։
Այսօր Ռուս-թուրք-սիոնիստական դաշինքը՝ միշտ Ադրբեջանին օգտագործելով որպես ահաբեկչական պրոքսի պետություն, փորձում է Հայաստանի Հանրապետության հետ անել այն, ինչ արեց Արցախի Հանրապետության հետ։ Նրանք ցանկանում են մեզ դարձնել ոչ միայն Ռուսաստանին, այլև Թուրքիային ու նույնիսկ Ադրբեջանին ենթակա պետություն։
Միակ լուծումը հայ ազգայնականների միավորումն է մեկ կազմակերպված շարժման ներքո, որպեսզի մի օր այդ շարժումը դառնա պետությունը և կատարի անհրաժեշտ քայլերը մեր պետականությունը փրկելու համար՝ կանխելով մեր Հայրենիքի շարունակական մասնատումը։
Մենք մեր եվրոպացի ընկերներին ուզում ենք պարզապես ասել․ սա միայն Հայաստանի պայքարը չէ։ Սա եվրոպական պայքար է։ Եթե Հայաստանը ընկնի՝ ամբողջ Եվրոպան կտուժի, քանի որ դա կլինի մեր ընդհանուր թշնամիների մեծագույն հաղթանակը: Բայց մենք վստահ ենք՝ Հայաստանը չի ընկնի։ Հայաստանը նորից ոտքի կկանգնի, ինչպես վստահ ենք, որ արևը վաղը կրկին կծագի։
6. Ուկրաինայում պատերազմը դեռ շարունակվում է, և Եվրոպան դեռ բաժանված է։ Մեր երկու երկրներն էլ աշխարհագրորեն բավականին մոտ են գտնվում թե՛ Ուկրաինային, թե՛ Ռուսաստանին, և այնտեղ տեղի ունեցող ամեն ինչ որոշ չափով ազդում է մեզ վրա։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հակամարտության վերաբերյալ:
Այո, սա իսկապես դժվար հարց է, որովհետև թվում է, թե ճիշտ պատասխան պարզապես չկա, հատկապես եթե դու հայ ես. որովհետև եթե պաշտպանես Ռուսաստանին Ուկրաինայի դեմ, քեզ անվանելու են ռուսամետ, իսկ եթե պաշտպանես Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ, ապա թվում է, թե աջակցում ես մի կառավարության, որը պրո-թուրքական է, պրո-իսրայելական, պրո-ադրբեջանական (չնայած Ռուսաստանը նույնպես այդ ամենից հեռու չէ):
Այնուամենայնիվ, կարծում եմ՝ իմ դիրքորոշումը այն է, ինչ պետք է ունենա յուրաքանչյուր հայ ազգայնական։ Մենք միանշանակ տեսնում ենք ռուսական իմպերիալիզմը և ընդարձակողականությունը որպես վտանգ մեր անկախության համար՝ բացահայտ պատճառներով, հատկապես երբ Կրեմլը ունի հին խորհրդային սահմանները վերականգնելու մտադրություն։ Ուստի մենք հաստատ չենք ուզում, որ Ռուսաստանը այս պատերազմում հաջողություն ունենա, որն արդեն լուրջ վտանգների առաջ է կանգնած իր կորուստների, անկազմակեպվածության և գերագնահատված ինքնավստահության պատճառով։
Սակայն մենք նույնպես չենք աջակցում Զելենսկուն կամ ներկայիս ուկրաինական կառավարությանը, քանի որ այն ևս ազդեցության տակ է՝ սիոնիստների կողմից, և բացահայտ աջակցում է մեր այսօրվա թիվ մեկ թշնամուն՝ Ադրբեջանին։ Մենք պարզապես աջակցում ենք իսկական ուկրաինացի ազգայնականներին, ովքեր ռուսական զինված ուժերի դեմ պայքարում են իրենց անկախությունը պահպանելու նպատակով, քանի որ այս հարցում հայ ու ուկրաինացի ազգայնականների շահերը համընկնում են։
Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը ամբողջությամբ կպարտվի այս պատերազմում, ինչը կհանգեցնի Ռուսաստանի Դաշնության փլուզմանը՝ ինչպես խորհրդաաֆղանական պատերազմը հանգեցրեց ԽՍՀՄ լիակատար կործանմանը։ Դա մեզ՝ հայ ազգայնականներիս, կբացի վճռական գործելու և իսկական ազգային պետություն կառուցելու պատմական հնարավորություն։
7. Շատերի համար եվրոպական միասնությունը առաջ գնալու միակ ուղին է, և մեր խնդիրների մեծ մասի լուծումներից մեկը։ Մինչդեռ «A Treia Cale»-ը լիովին աջակցում է այս գաղափարին, մեզ հետաքրքիր է՝ արդյոք դուք նույնպես կարծում եք, որ այս եվրոպական եղբայրությունը օգտակար կլինի մեր երկրների և հասարակությունների համար։
Մեր շարժումը փորձում է սերտ կապեր կառուցել մեր բոլոր եվրոպացի եղբայրների և քույրերի հետ, հատկապես Եվրոպայի արևելյան հատվածներից՝ ինչպես Ռումինիան, քանի որ, ինչպես դու ասացիր, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր արժեքներ և անցել ենք նմանատիպ փորձությունների միջով։ Այդ պատճառով եմ ասում, որ Հոսանք-ը ոչ միայն համահայկական շարժում է, այլև համաեվրոպական, որովհետև մենք բոլորս բախվում ենք նույն խնդիրներին և գործ ունենք հիմնականում նույն թշնամու հետ՝ տարբեր կերպարներով։
Ուստի, որ պատասխանեմ քո հարցին, մենք ոչ միայն պետք է ձգտենք ավելի ուժեղ կապ ստեղծել մեր ժողովուրդների միջև, այլ պարտավոր ենք դա անել, քանի որ այս անգամ մեր պայքարը ամբողջ աշխարհում պետք է և անպայման կհասնի հաղթանակի։
8. Ուզում ենք շնորհավորել Ձեզ անցկացրած բազմաթիվ հաջողակ գործողությունների համար։ Ընդհանուր երթերը, հավաքներն ու ձեր մնացած ակտիվությունները հաշվի առնելով՝ մենք վստահորեն կարող ենք ասել, որ ձեր խումբը դասվում է Եվրոպայում համապատասխան և հաջողակ խմբերի շարքում։ Ի՞նչը կկարծեք ամենադժվար մասն է ավելի բարդ գործողություն կազմակերպելիս, օրինակ՝ երթեր։ Որքանո՞վ է կարևոր յուրաքանչյուր անդամի վարքը գործողության ընթացքում։։
Շնորհակալ եմ աջակցության համար։ Շատ մեծ նշանակություն ունի, որ Ձեր նման մի շարժում ոգեշնչվում է մեր գործողություններով։ Ցավոք, այս պահին մեր հավաքները, որոնք կազմակերպում ենք բնության մեջ՝ պատմական վայրերի մոտ, այնքան մեծ թվով չեն, քանի որ դեռ աճման փուլում ենք։ Ես հիմնեցի մեր կազմակերպությունը չորս տարի առաջ՝ գրեթե առանց որևէ ռեսուրսների, առանց որևէ օգնության և կողքիս ոչ մեկը կանգնած՝ որպես անհայտ հայրենադարձ և որպես սովորական շարքային զինվոր, այդ պատճառով էլ ճանապարհը շատ դժվար է եղել։ Մենք լիովին անկախ և «grassroots» շարժում ենք, այդ պատճառով են մեզ լրատվամիջոցները այստեղ ամբողջովին անտեսում, կամ երբ խոսում են, ապա գրեթե միշտ բացասական լույսի ներքո, հատկապես այն ժամանակ, երբ մոտ երկու տարի առաջ՝ Ամանորի օրն, անցկացրինք մեր առաջին հավաքն ու երթը՝ նշելով մեր հերոս Գարեգին Նժդեհի ծննդյան օրը։
Մեր ամբողջ քաղաքական դաշտը գրեթե 100 տոկոսով վերահսկվում է Կրեմլի կողմից, և նրանք մեր փոքրաթիվ շարժումը համարում են իրենց վերահսկողության նկատմամբ ամենամեծ վտանգը։ Նույնիսկ մեր առաջին համաժողովը չեղարկեցին, որը ցանկանում էինք անցկացնել մայրաքաղաքի մեծ բիզնես կենտրոններից մեկում։ Ամեն դեպքում, ես նման գործողությունները մեր նկատմամբ ընդունում եմ որպես պատվոգիր և որպես նշան, որ ճիշտ ուղու վրա ենք։
Ամենադժվարը այս փուլում նոր անդամներին ներգրավելն է, քանի որ Հայաստանը հետխորհրդային հանրապետություն է՝ բազմաթիվ զոմբիացված քաղաքացիներով, ովքեր իրական ազգայնականությունը չեն իմանա ինչ է, եթե նույնիսկ այն իրենց արծաթե սկուտեղով մատուցվի։ Այդ պատճառով է, որ յուրաքանչյուր անդամ մեզ համար կարևոր է, և մենք որևէ աջակցություն համար շնորհակալ ենք, որովհետև գնահատում ենք այն, ինչ ունենք, և ինչ հաջողություն էլ որ հասնում է մեզ։
Արցախի կորստից և դրան հաջորդած հարաբերական «խաղաղությունից» ու կայունությունից հետո մեր ժողովուրդն առավել քան երբևէ անտարբեր է դարձել և ապրում է գլուխը ավազի մեջ խրած՝ կարծելով, թե ամեն ինչ լավ է լինելու։ Բայց մենք՝ որպես հեռատես ազգայնականներ, գիտենք, որ սա պարզապես պատրանք է, որը մոտ ապագայում ճաքելու է։ Այդ պատճառով մենք պարտավոր ենք այս ժամանակը արդյունավետ օգտագործել՝ շարունակելով կազմակերպվել, երիտասարդներին ներգրավել և տարածել մեր գաղափարները, որպեսզի երբ պահը գա, մենք ստիպված չլինենք գնալ ժողովրդի մոտ, ժողովուրդը ինքը կգա մեզ մոտ։ Եվ ես լիովին վստահ եմ, որ հենց այդպես էլ լինելու է։
9. Կա՞ արդյոք որևէ ժամանակակից խումբ, շարժում կամ կուսակցություն, որը ծառայել է որպես օրինակ ձեր իմիջի/էստետիկայի համար կամ այն ձևի համար, որով դուք իրականացնում եք ձեր գործողությունները։ Բացի դրանից, երբ սկսեցիք Հոսանք-ը, կա՞ր արդյոք որևէ քաղաքական կառույց, որը ձեզ ոգեշնչեց խմբի ձևավորման համար։
Ինքս ներշնչվել եմ անցած դարի ազգայնական շարժումներից, ինչպես նաև այս դարի գրեթե բոլոր ժամանակակից ազգայնական շարժումներից, բայց երբեք չեմ ցանկացել կրկնօրինակել որևէ մեկին։ Ինչպես ասում են՝ վերցրու այն, ինչ օգտակար է, մերժիր այն, ինչը օգտակար չէ, և ավելացրու այն, ինչ բացառապես քոնն է։ Այդ պատճառով մենք ունենք մեր առանձնահատուկ խորհրդանիշները, գույները, կարգախոսները, դրոշները, պաստառները և համազգեստները, որոնք մեզ դարձնում են հեշտորեն ճանաչելի։ Ես ուզում էի ստեղծել մի բան, որն յուրահատուկ հայկական է՝ տալով ժամանակակից շոշափում և կյանքի կոչելով մեր բոլոր հերոսական նախնիների իդեալները՝ ստեղծելով ամուր քաղաքական շարժում՝ ամուր հոգևոր հիմունքներով։
10. Ցավոք, մեր երկրների մեծ մասում մենք կարող ենք վկայություն տեսնել այն առումով, որ պակասում են լավ կադրեր և բարձրորակ մարդիկ։ Ի՞նչ վիճակ է այս հարցում Հայաստանում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող են անել եվրոպացի ազգայնականները՝ ավելի շատ մարդկանց մեր գործի շուրջ ներգրավելու համար։
Այո, ցավոք, դուք ճիշտ եք, և, ինչպես ես արդեն նշել եմ, այստեղ իրավիճակը այս առումով չափազանց դժվար է: Այդ իսկ պատճառով որոշել եմ կենտրոնացնել իմ էներգիան՝ փորձելով ստեղծել 20–30 երիտասարդներից բաղկացած ուժեղ և հավատարիմ հիմնական միջուկ, մի քանի հարյուր ակտիվ կամ պասիվ աջակից և մի քանի հազար պասիվ հետևորդներ։ Կարծում եմ, որ մեր եվրոպացի եղբայրները պետք է կիրառեն նույն մոտեցումը այս՝ համեմատաբար հանգիստ և կայուն ժամանակներում ուշադրություն դարձնելով որակի վրա, իսկ ճգնաժամի դեպքում կենտրոնանալով քանակի վրա։
Ինչպես ես շատ անգամ ասել եմ, մոտալուտ ճգնաժամը անխուսափելի է, քանի որ այս թղթե տնակը, որը կառուցվել է Երկրորդ աշխարհամարտից հետո, դատապարտված է փլուզման։ Դա կփոխի քաղաքական մթնոլորտը մեր օգտին՝ այն ձևերով, որոնք այս պահին նույնիսկ չենք էլ կարող պատկերացնել։ Իմ ասածը պատմականորեն ապացուցելի է, քանի որ մեծ հեղափոխական շարժումները հաջողության են հասել նախկին կարգի անկումից հետո։ Ինչպես Սոկրատեսն ասաց՝ փոփոխության գաղտնիքը ոչ թե հնի դեմ պայքարելն է, այլ նոր բան կառուցելը։ Մենք պետք է պատրաստվենք և պատրաստ պահենք մեզ, որպեսզի երբ փոթորիկը գա, կարողանանք նրան վարել, ոչ թե խորտակվել նրա մեջ։ Այդ պատճառով ես միշտ ասում եմ՝ Հոսանք-ը գալիք փոթորիկի կայծակն է։ Ձևավորվում ենք ստվերում, կոփվում ենք պայքարով, կանչվում ենք ճակատագրի կողմից:
11. Ինչ եք համարում հայկական հասարակության ամենամեծ խնդիրը։ Իսկ հայկական քաղաքական դաշտում ի՞նչը։ Արդյո՞ք դուք նույնպես կարծում եք, որ Հայաստանը կանգնած է նույն խնդիրների առաջ, ինչ մյուս եվրոպական երկրները։
Հայաստանը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Ներքին խնդիրները շատ նման են այն խնդիրներին, որոնց բախվում են բազմաթիվ եվրոպական երկրներ, օրինակ՝ ծնելիության ցածր մակարդակը, օտար ցեղերի ներգաղթը, ֆեմինիզմը, դեգրեդացումը, ամբողջովին կոռումպացված և հակաազգային քաղաքական դաշտը և այլ նման վտանգավոր երևույթներ։ Բացի այդ, մենք ունենք շատ լուրջ արտաքին սպառնալիքներ, որոնք հիմնականում գալիս են ահաբեկիչ, հանցավոր Ադրբեջան պետությունից, որը համառորեն ձգտում է ոչնչացնել Հայաստանի անկախ պետականությունը։
Այնուամենայնիվ, մեր և կարծում եմ մեր ողջ ցեղի համար ամենամեծ խնդիրն այն է, որ բազմաթիվ արժանապատիվ անհատներ չեն պատրաստվում անձնական պատասխանատվություն կրել իրենց աշխարհում կատարվող դեպքերի համար և չեն զգում որևէ պարտականություն գործողություններ ձեռնարկելու։ Նրանց մեծամասնությունը պարզապես ընդունել է պարտվողականությունն ու ստրուկի մտածելակերպը, որովհետև նրանք հոգեպես չափազանց պղծվել են նյութապաշտության, հարմարավետության և կեղծ անվտանգության ազդեցությամբ։
Ամեն դեպքում, պատմությունը մեզ ցույց է տվել, որ երբ պահը ճիշտ է եղել, ճակատագրական փոփոխություններ են մտցրել՝ երկիրները փրկել և պատմության ընթացքը փոխել միայն այն վճռական փոքրամասնությունները, որոնք ունեին երկաթե կամք և բարոյական պարտքի զգացում։ Որքան էլ անհույս ամեն ինչ թվա այս պահին, մենք երբեք չենք կարող հանձնվել, քանի դեռ մենք կարող ենք շունչ քաշել։
12. Սփյուռքի շատ մարդիկ հակված են մոռանալ իրենց կապերը հայրենիքի հետ, իսկ ոմանք այնքան են կտրվում իրենց ինքնությունից, որ մոռանում են իրենց արմատները։ Բայց Ձեզ մոտ այդպես չեղավ: Ձեր սերը հայրենիքի նկատմամբ երբեք չի մարել։ Դուք վերադարձաք և նույնիսկ կռվեցիք նրա համար։ Ինչպե՞ս կբացատրեք Ձեր ճանապարհը և պայքարը։ Որո՞նք են այն ճիշտ միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն, որպեսզի մեր եղբայրներին արտերկրներից չմոռանան իրենց ինքնությունը և վերադառնան իրենց հայրենիք։
Այո, ցավոք, արտագաղթած հայերի ճնշող մեծամասնությունը բավական արագ ձուլվում է՝ ապրելով արտերկրներում, բայց իմ պարագայում այդպես չէր։ Չնայած որ ծնվել ու մեծացել եմ Կալիֆոռնիայում, ես միշտ զգացել եմ մի խորը կանչ, որ ունեմ շատ կարևոր առաքելություն կատարելու և ճակատագիր իրականացնելու Հայրենիքում։ Այդ զգացումը մեջս օրեցօր աճում էր, և հենց դրա համար էլ 2016 թվականին՝ հայրենիքի դեմ 21-րդ դարում սկսված նոր պատերազմի տարում (Ապրիլյան քառօրյան կայծն էր), վերջնական որոշում կայացրի վերադառնալ։
Շատ հետաքրքիր ճանապարհ է եղել՝ լի բազմաթիվ խոչընդոտներով, հիասթափություններով ու դժվարություններով, բայց այդ ճակատագրական զգացողությունը երբեք չի մարել․ հակառակը՝ այն ավելի ուժեղացավ պատերազմից վերադառնալուց հետո՝ 2020-ի աշնանը, որի պատճառով էլ մեկ տարի անց հիմնադրեցի շարժումը։ Հայրենիք վերադառնալուց անցել է ինը տարի, և հիմա ինձ համար առավել քան երբևէ պարզ է, թե ինչու այդ վճռական քայլը կատարեցի։ Ես ուզում էի օրինակ ծառայել ամբողջ սփյուռքահայությանը, որ մենք բոլորս պետք է անձնական պատասխանատվություն կրենք մեր երկրի վիճակի համար, և եթե մեզ դուր չի գալիս, թե ինչ է կատարվում Հայաստանում, ապա պետք է ինչ–որ բան անենք դրա մասին։
Կարծում եմ՝ այս մտածելակերպն է, որ մեր եվրոպացի եղբայրներն ու քույրերը նույնպես պետք է որդեգրեն, եթե ապրում են իրենց հայրենիքներից դուրս և որևէ հայրենասիրական զգացում ունեն իրենց երկրների հանդեպ։ Ամեն մեկս կարող է ծառայել իր երկրին իր ձևով․ ես պարզապես գիտեմ, որ իմ ձևը գտել եմ, և դրա համար էլ անդադար առաջ եմ գնալու՝ մինչև հասնեմ հաղթանակի և տեսնեմ իմ երազած Հայաստանը կամ գոնե սերմանեմ այնպիսի սերմեր, որի շնորհիվ ապագայում կծաղկի նման Հայաստան:
13. Ձեր կյանքը կարող է օրինակ լինել շատերի համար։ Ձեր կրթությունը ԱՄՆ-ում, վերադարձը Հայաստան, և, թերևս, մեր համայնքի համար ամենակարևոր հանգամանքը՝ Ձեր ծառայությունը բանակում ու Ձեր վճռականությունը պայքարելու այն հողի համար, որը սիրում եք։ Ինչպե՞ս այս փորձառությունը ձևավորեց Ձեր գաղափարախոսությունն ու աշխարհայացք։
Ես ազգային աշխարհայացք սկսեցի ընդունել և ինձ հայրենասեր համարել դեռ 14 տարեկանից, թեև բնական է, որ այդ ժամանակ չունեի այն գիտելիքն ու փորձը, որոնք այսօր ունեմ։ Բայց հավատում եմ, որ եթե այդպիսի գաղափարներ չլինեին ինձ մոտ այդքան երիտասարդ տարիքում, ապա ապագայում հավանաբար երբեք չէի կատարի այն քայլերը, որոնք կատարեցի։ Ես ապրում էի բարձր իդեալներով, դրա համար էլ Կալիֆորնիայի խորապես նյութապաշտ ու հաճույքապաշտ միջավայրում ինձ երկերեսանի էի զգում և անգամ կեղծ էր թվում ամեն ինչ։ Իմ խոսքերը, հավատքը և իդեալները պետք է համապատասխանեին իմ արարքներին, հակառակ դեպքում ես ինձ ներսից դատարկ կզգայի։
Ես արեցի այն, ինչ, իմ կարծիքով, յուրաքանչյուր իսկական հայրենասեր ու ազգային մարդ պետք է անի, երբ դրսից տեսնում է, որ իր երկիրը հարվածներ է ստանում և վտանգված է։ Ինձ համար սովորական կյանքով ապրելը երբեք իմաստ չուներ ու գրավիչ չէր։ Ես չեմ հետապնդել հարմարավետություն կամ պարզապես երջանկություն, ես ուզում էի հետապնդել վեհությունը:
14. Մեր հարցազրույցը մոտենում է ավարտին։ Շնորհակալ ենք Ձեր ժամանակի համար և ցանկանում ենք Ձեզ տալ վերջին հարցը․ Ի՞նչ կցանկանայիք ասել մեր ընթերցողներին։ Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր եվրոպացի ազգայնականներին, ովքեր կարդան այս հոդվածը։
Ցանկանում եմ ավելացնել, որ երբեք ուշ չէ պայքարելու այն ամենի համար, որոնք մենք ճիշտ ենք համարում։ Մենք միշտ պետք է գիտակցենք, որ մեր հերոս նախնիների ոգիները մեզ են նայում վերևից, և մենք պատասխանատվություն ունենք երաշխավորելու, որ նրանց զոհողությունները զուր չեն եղել։ Մենք պատասխանատվություն ունենք նաև նրանց նկատմամբ, ովքեր գալու են մեզնից հետո: Այդ իսկ պատճառով պետք է ստեղծենք և ապահովենք մի ապագա, որի մեջ նրանք կհպարտորեն կապրեն։ Մեր ապագա սերունդները պետք է նույն հարգանքով նայեն մեզ, ինչպես մենք ենք նայում մեր պատմության նահատակ հերոսներին։
Մենք ապրում ենք աննախադեպ ժամանակներում, և հենց հիմա է իդեալական պահը՝ աշխարհին ցույց տալու, թե մենք մեզնից ինչ ենք ներկայացնում։ Պետք է ապացուցենք մեր ժողովրդին և մեր թշնամիներին, որ այն ամենը, ինչ մենք ասել ու քարոզել ենք երկար տարիներ, նույնիսկ տասնամյակներ, ճշմարտություն է, և եթե իսկապես ուզում ենք վեհ ապագա կերտել մեր տեսակի համար, ապա պետք է անողոք լինենք և շարունակենք մեր պայքարը, որովհետև հաղթանակ տանող միակ ճանապարհը հենց մերն է։ Մեր ուղին միակն է, որը կարող է փրկություն բերել մեր ցեղին և ողջ մարդկությանը:
Կրկին շնորհակալություն այս խորքային հարցերին պատասխանելու հնարավորության համար։ Հույս ունեմ, որ ապագայում ևս նման հնարավորություն կլինի։
Փա՜ռք գալիք եվրոպական հազարամյակին։ Այս անգամ՝ Աշխարհը։
Կեցցե՛ հայ-ռումինական եղբայրությունը
"A Treia Cale" ( t.me/ATreiaCale ) կազմակերպության կայքէջից հղումը: https://atreiacale.com/article.php?id=60

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։