05:01:00 27.05.2026
Մի պահ մոռացեք այս խայտառակ քարոզարշավներն ու կեղծ ընտրությունները։
Անսասան հավատ, անկոտրում կամք, անողոք հետևողականություն ու աշխատանք, լիակատար նվիրում ու անձնազոհություն — սրանք են անհրաժեշտ իրական փոփոխություն բերելու համար։ Միայն այս ուղիով կարող ենք հայ ազգային հեղափոխությամբ փրկել Հայաստանը վերջնական կործանումից։ Ճնշող մեծամասնությունը նույնիսկ չի կարող հասկանալ նման գաղափարները, էլ ուր մնաց՝ կիրառել դրանք։ Այդ պատճառով էլ նման մոտեցում ցուցաբերող վճռական անհատները հարաբերական կայուն ժամանակներում հաճախ չեն հասկացվում հասարակության կողմից։
Փոքրոգի քաղաքական մարմնավաճառները քաղաքականությանը նայում են այնպես, ինչպես սպորտային խաղերի։ Անլուրջ սրիկաները կարծում են, թե այս ամենը կատակ է։ Իսկ մենք նայում ենք որպես կենաց-մահու պայքարի, որպես հոգևոր պատերազմի, որը պարզապես տեղի է ունենում քաղաքական ասպարեզում։
Այս պայքարում կիսատ-պռատ քայլերով առաջ գնալ հնարավոր չէ։ Ինչպես նվիրվում ենք մարտի դաշտում, այնպես էլ պետք է նվիրվենք քաղաքական դաշտում։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր կյանքը տալ այս պայքարի համար․ դա է հաղթանակի միակ ճանապարհը։ Սա ծայրահեղություն չէ․ սա ամենաողջամիտ ու ամենաառողջ մոտեցումն է՝ հաղթահարելու այն անհաղթահարելի թվացող մարտահրավերները, որոնք ճակատագրի կողմից դրվել են մեր առջև։
Մեր երկրում ընթացող քաղաքական կրկեսը մեր ժողովրդին շեղում է այս պարզ ճշմարտությունից։ Այս պատրանքի և կեղծ «խաղաղության» ժամանակաշրջանում հայրենադավները մարդկանց կարողանում են «սրտիկներով», ստերով և կեղծ խոստումներով մոլորեցնել և պահել հիպնոսի տակ, բայց գալիք փոթորիկը մեզ առերեսելու է դաժան իրականության հետ։
Միայն անհողդողդ ու անզիջում պայքարի ճանապարհով մենք կկարողանանք պատմական ճիշտ պահին դուրս գալ այս կործանարար շրջապտույտից՝ ջախջախելով մեր ազգի զարգացմանը խանգարող բոլոր խոչընդոտները և չեզոքացնելով մեր Հայրենիքին սպառնացող բոլոր վտանգները։
Դեպի՛ Մեծ Հայք, Դեպի՛ Փառահեղ Ապագա
Մի՛շտ Հայ
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ