ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Առավել քան քսան տարի հայությունը աշխարհով մեկ հպարտանում էր այն հաղթանակով...

08:25:00 12.05.2025

Առավել քան քսան տարի հայությունը աշխարհով մեկ հպարտանում էր այն հաղթանակով...

Առավել քան քսան տարի հայությունը աշխարհով մեկ հպարտանում էր այն հաղթանակով, որը մենք դժվարորեն ու դաժանորեն մեր թշնամիների դիակների վրա կերտել էինք Արցախյան ազատագրական պատերազմում, քանի որ դա շրջադարձային դեպք եղավ մեր ժամանակակից պատմության մեջ, որտեղ հողեր կորցնելու փոխարեն մենք հողեր ազատագրեցինք ոսոխի մահվան ճիրաններից: Սակայն ինձ միշտ անհասկանալի է եղել, թե մենք ինչու հստակ հաղթանակի օր չենք ունեցել այդ պատերազմի համար, երբ բոլորս քաջ գիտակցում ենք, որ մենք իրոք ռազմական մեծ հաղթանակ ենք ձեռք բերել ինսունականների սկզբին, թեպետ տարբեր դավադրական պատճառներից ելնելով քաղաքականապես չենք կարողացել այդ հաղթանակը ամրագրել: Շատերը վստահաբար կասեն, որ Մայիսի 9-ին Շուշիի ազատագրումն է մեր «հաղթանակի օրը», բայց դա իրականում շեղում էր, քանի որ դա միայն Շուշիի ազատագրման օրն էր և ոչ պատերազմի հաղթանակի օր: Շուշիի ազատագրումից դեռ երկու տարի անց մենք շատ թեժ մարտեր ենք ունեցել ու էլի կանգնած ենք եղել պարտության շեմին: Շատ հավանականեր, որ Շուշիի ազատագրումից ամիսներ անց մենք տանուլ տայինք պատերազմը, հետևաբար, այդ օրը նշել որպես պատերազմի հաղթանակի օր ամենևին տրամաբանական չէ: Դա նման կլինի նրան, որ ռուսները Գերմանիայի կապիտուլացիայի օրը՝ Մայիսի 9-ը, նշելու փոխարեն նշեն Փետրվարի 2-ը՝ Ստալինգրադի ճակատամարտում իրենց հաղթանակը:


Շատերն էլ կասեն, որ մենք իրականում չունենք հաղթանակի օր, որովհետև պատերազմը կիսատ մնաց ու մենք Բաքուն չգրավեցինք: Սա ևս մի մանիպուլացիա է: Այո՛ պատերազմը կիսատ մնաց, քանի որ ինչպես արդեն նշվեց, մենք դա քաղաքականապես չհաստատեցինք և Արցախը չմիացրինք Հայաստանին, բայց ռազմական առումով ոչ մի ձև կիսատ չմնաց, որովհետև ուժ կիրառելով մենք հասանք մեր վերջնական նպատակին՝ ադրբեջանական զինված ուժերից ազատագրեցինք Արցախը իր բոլոր շրջաններով: Ամենևին կարիք չկար ամբողջ Բաքվին կապիտուլացիայի ենթարկել, որովհետև պատերազմի սկզբնական նպատակը դա երբեք չէր էլ եղել, և առհասարակ մարդկության պատմության մեջ շատ քիչ դեպքեր են եղել, երբ պատերազմը ավարտվել է մի կողմի համընդհանուր կապիտուլացիայիով, ինչպես եղավ օրինակ Երրորդ Ռեյխի հետ: Երբ 2020թ-ի Նոյեմբերի 9-ին դավադրաբար պարտվեց Հայաստանի զինված ուժերը և ընկավ Արցախը, Բաքուն անմիջապես հետո, գրեթե մեկ ակնթարթում, սկսեց այդ օրը նշել որպես իրենց հաղթանակի օրը, և մինչև հիմա այդ օրը իրենց համար մի մեծ սրբություն է դարձել, անկախ նրանից, որ նրանք ոչ միայն Երևանը, այլև նույնիսկ Ստեփանակերտը կապիտուլացիայի չէին ենթարկել:


Այս ամենը հաշվի առնելով, մենք կգանք այն եզրահանգմանը, որ Հայաստանի համար իրական հաղթանակի օր պետք է նշվեր ոչ թե Մայիսի 9-ը (Շուշի ազատագրման օրը), այլ՝ Մայիսի 12-ը, քանի որ 1994թ-ի Մայիսի 12-ին զինադադար կնքվեց՝ Հայաստանի զինված ուժերի ռազմական հաջողություններով: Սակայն Կրեմլը,Հայաստանում գործող իրենց խամաճիկներով, չուզեցան Մայիսի 12-ը հաղթանակի տոն դառնա Հայաստանում, և դավադրաբար Մայիսի 9-ի Շուշիի ազատագրման օրը միացրին Երկրորդ աշխարհամարտում Մայիսի 9-ին Սովետական բանակի հաղթանակի օրվա հետ, որպեսզի ջրեն ու լղոզեն մեր հաղթանակը, որպեսզի մենք առանձին հաղթանակի օր չունենանք:

Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով Մոսադի ու ԿԳԲ-ի գործակալ, Մայիսի 12-ը դիտմամբ հաղթանակի օր չդարձրեց, որպեսզի այն թղթով չհաստատվի, և դեռ շարունակում էր ասել, որ «Ղարաբաղյան հարց» կա ու անպայման պետք է փոխզիջումների գնանք: Խելագարությունների խելագարությունն է, որ հաղթանակած բանակը պետք է նույնիսկ մտածի փոխզիջումների մասին հաղթանակ կերտելուց ընդամենը մի քանի տարի անց: Նա նույնիսկ զավեշտալիորեն ասում էր, որ մենք ոչ թե պատերազմն ենք հաղթել, այլ ճակատամարտը: Այս ամենը, իհարկե, ասում էր, որպեսզի կասկածի տակ դներ մեր հաղթանակը, քանի որ մի ազգ, որը կասկածի տակ է դնում իր հաղթանակը, ավելի հավանական է պարտվողական փոխզիջումների գնա՝ պահանջատեր ու ոչ մի թիզական լինելու փոխարեն: Սա, իհարկե, նպաստեց, որ Արցախը միշտ անջատած մնա Հայաստանից: Չուզեցան, որ մենք հաղթանակի տոն նշենք, որպեսզի մեր ազգի ենթագիտակցության մեջ չմտնի «հաղթանակ» բառը ու հաղթողի հոգեբանությունը:


Եթե Մայիսի 12-ը նշվեր որպես հաղթանակի օր, մի ամբողջ դրական շղթայական ռեակցիա կսկսեր, որը կբերեր Արցախի ամբողջական միացումը Հայաստանին, և հենց դա էր ամբողջ պատճառը, որ դա երբեք չկատարվեց: Գուցե չափազանցված թվա, բայց Արցախը սկսեց դավաճանվել և սկսեցինք Արցախը կամաց-կամաց կորցնել, երբ այդ հաղթանակի օրը տոն չդարձրինք մեր օրացույցում: Ցավալի է, որ մեր ազգի մեծամասնությունը նույնիսկ գաղափար չունի այդ օրվա կարևորության մասին, և ամբողջ դավադրությունը սրա մեջ է: Մեր արտաքին ու ներքին թշնամիները մեզնից գողացան մեր հաղթանակի օրը, հատկապես 2020թ-ի 44 օրյա դավադիր պատերազմի ավարտին, երբ Նոյեմբերյան հանցագործները դավաճանեցին Արցախին: Մեզնից գողացան մեր հաղթանակի օրը և հիմա էլ ստիպում են, որ նշենք իրենց բոլշևիկյան տոնը, որը ամենևին կապ չունի մեր ազգի հաղթանակի հետ:

Մայիսի 12-ը որպես հաղթանակի տոն նշելը հիմա իմաստ չի ունենա, քանի որ Արցախը նորից օկուպացիայի տակ է, բայց մեր շարժումը՝ Հոսանքը, այս օրը նշում է որպես Արցախյան ազատամարտի հիշատակի օր, որպեսզի երբեք չմոռանանք մեր ազատամարտիկների զոհաբերությունները, որպեսզի նրանց ոգով տոգորվենք և շարունակենք նրանց պայքարը:

Հ.Գ. Միակ մարդը, որից լսել եմ խոսի Մայիսի 12-ի կարևորության մասին Մարտական Եղբայրության Հրանտ Տեր-Աբրահամյանն է, և շնորհակալ եմ նրան, որ բարձրացրել էր այս կարևոր հարցը: 🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։