ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ քոչարյանականներն ու սերժականները վիճում են ու միմյանց մեղադրում 2018թ-ին Նիկոլին աջակցելու ու իշխանության բերելու համար...

05:40:00 08.03.2025

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ քոչարյանականներն ու սերժականները վիճում են ու միմյանց մեղադրում 2018թ-ին Նիկոլին աջակցելու ու իշխանության բերելու համար...

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ քոչարյանականներն ու սերժականները վիճում են ու միմյանց մեղադրում 2018թ-ին Նիկոլին աջակցելու ու իշխանության բերելու համար: Ամեն տեսակ մեղադրանք ու փաստարկ ասես առաջ են բերում, որպեսզի համոզեն, թե ով էր այդ ժամանակ ավելի շատ նիկոլին դեմ և ով էր կողմ: Իրականությունն այն է, որ երկուսն էլ իրենց տարբեր ձևերով աջակցել ու օգնել են, որ Նիկոլը գա իշխանության, քանի որ երկուսն էլ իրենց հրահանգները ստանում էին հյուսիսից՝ իհարկե, նկատի ունենալով Կրեմլից:

Սակայն միանշանակ չպետք է մոռանանք Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանում ԿԳԲ-ի ու Մոսադի շահերը առաջ տանող գլխավոր պարագլուխներից մեկին, ումից ծնվեցին այս մյուս երեք ղեկավարները: Չպետք է մոռանանք նաև այսպես կոչված «արևմտամետ» շարժումներին, որոնք գրեթե բոլորը նույնպես աջակցեցին Նիկոլին գեղափոխության ժամանակ, որովհետև կամ դա Արևմուտքի շահերից էլ էր բխում (քանի որ ոչ մի արևմտյան պետություն չդատապարտեց այդ կրկեսը) կամ էլ նրանք էլ են իրականում «Արևմտյան արժեքների» տակ թաքնված նեոբոլշևիկներ, ովքեր անուղղակիորեն սպասարկում են ռուսական կայսրության շահերը:

Ժամանակն է, որ սթափվենք և պատռելով  այս պատրանքը հասկանանք, որ խորքում վերոհիշյալ բոլոր ուժերն ինչ-որ չափով համագործակցում են, անկախ նրանից, թե որքան են մակերեսորեն իրար ատում, և նրանց այս համագործակցությունը կործանարար է Հայաստանի անկախ պետականության համար, անկախ նրանից, որ նրանք դա գիտակցում են թե ոչ: Մինչև սա չգիտակցենք չենք կարողանա ճիշտ, հայամետ ու ազգային դիրքորոշում ունենալ քաղաքականության մեջ:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։