04:52:00 17.08.2025
Յուրաքանչյուր իսկական ազգայնական շարժման համար ամենամեծ թշնամին ոչ միայն արտաքին ագրեսորն է, օտար օկուպանտն կամ կոռումպացված ռեժիմը․ ամենամեծ թշնամին նախ և առաջ մեդիան է։ Ինչո՞ւ։ Որովհետև այսօր մեդիան, հատկապես լրատվամիջոցները պարզապես չեն հաղորդում իրականությունը, այլ այն կեղծում ու խեղաթյուրում են։ Նրանք որոշում են, թե հանրությանը ով պիտի ներկայացվի որպես «հերոս» և ով՝ որպես «հանցագործ», թե որ ձայները պետք է լսվեն, իսկ որ ճշմարտությունները՝ թաղվեն։ Նրանք ունեն ուժ դավաճաններին դարձնելու «պետական գործիչներ», իսկ հայրենասերներին՝ «ծայրահեղականներ»։
Մեդիան չի ծառայում ժողովրդին․ այն ծառայում է այն համակարգին, որը շահագործում է ժողովրդին։ Նրանց առաքելությունն է թուլացնել ազգի կամքը, ներշնչել կասկած, և հավատքի ամեն կայծը խեղդել ցինիզմի մեջ։ Երբ իրական ազգայնականները սկսում են ոտքի կանգնել, լրատվամիջոցները ծաղրում են նրանց, զրպարտում, մեկուսացնում։ Նրանք քարոզում են պարտվողականություն՝ ենթարկվելը ներկայացնելով որպես «իրատեսություն», իսկ հանձնվելը՝ որպես «խաղաղություն»։
Ահա թե ինչու յուրաքանչյուր իսկական ազգայնական պայքար սկսվում է դիմադրությամբ ոչ միայն օտար տիրապետության կամ կոռումպացված վերնախավի դեմ, այլև այն տեղեկատվական մեքենայի դեմ, որը պաշտպանում է նրանց։ 21-րդ դարի ճակատամարտը մարդու գիտակցության մեջ է, և առաջին արգելքը միշտ մեդիան է։ Միայն այն ժամանակ, երբ մեր ազգի լավագույն հատվածը սովորի տեսնել նրանց սուտը, մտածել ազատ և ինքնուրույն, մենք իսկապես կկարողանանք կանգնել և պայքարել մեր ապագայի համար։ Որքան ավելի շատ մեր նմանները պայքարում են ճշմարտության համար, այնքան ավելի մեծ հարված է ստանում թշնամի մեդիան։ Ամեն մեծ փոփոխություն սկսվում է յուրաքանչյուր գիտակից ու պայքարի կամք ունեցող անհատից:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ