ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հետևելով Հայաստանում ընթացող կրկեսային ու խայտառակ քարոզարշավներին...

11:56:00 17.05.2026

Հետևելով Հայաստանում ընթացող կրկեսային ու խայտառակ քարոզարշավներին...

Հետևելով Հայաստանում ընթացող կրկեսային ու խայտառակ քարոզարշավներին և լսելով տարբեր խեղկատակ թեկնածուների ասածները՝ նորից համոզվում եմ, որ բոլորը իրականում նույնն են։ Կարճ ասած՝ բոլորը կեղծ խոստումներ են տալիս, լկտի ստեր ասում, կարևոր հարցերից խուսափում և խոսում այն մասին, թե ով ավելի լավ կարող է «բանակցել» կամ ով մեզ համար ավելի լավ «դաշնակից» կլինի։

Ոչ մեկը չի ասում այն, որ Բաքվի բռնապետը շարունակելու է պահանջներ դնել Հայաստանի վրա և ոտքը «գազից» բաց չի թողնելու, մինչև Հայաստանը չվերածվի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի»։ Ոչ մեկը չի ասում, որ մենք պարտավոր ենք լինելու կարմիր գիծ քաշել և պատրաստ լինել այդ կարմիր գիծը խախտողների դեմ ուժ կիրառել։ Ոչ մեկը չի ասում, որ մինչև Ալիևին մեծ ապտակ չտանք, նա չի դադարի իր բռունցքը թափ տալ մեզ վրա՝ անկախ նրանից, թե որքան «փաստաթղթեր» նրան խղճորեն ցույց տանք։ Ոչ մեկը չի խոսում այն պարզ, բայց ամենակարևոր ճշմարտության մասին, որ հայ ազգը ոչ միայն պետք է, այլև պարտավոր է վերածվել ուժային գործոնի և կրկին դառնալ մարտական ազգ, եթե ուզում է պահպանել իր անկախությունը, որից էլ բխում են իրական անվտանգությունն ու խաղաղությունը։

Փոխանակ խոսեն այն մասին, որ պետք է մեր ազգը միավորենք և Բաքվին ջախջախիչ պարտության մատնենք, խոսում են, օրինակ, «TRIPP» կոչված միջանցքի և հայերի վերադարձի մասին՝ օկուպացված Արցախում ապրելու համար։ Շատերը կարող են ասել, որ իմ ասածները չափազանց «անիրատեսական» են, բայց իրական անիրատես մարդիկ նրանք են, ովքեր հավատում ու աջակցում են այս ազգադավ կուսակցություններից որևէ մեկին և շարունակում մնալ նրանց հիպնոսի տակ։ 


Երբ մի փոքր խորանում ենք, տեսնում ենք, որ այդ կուսակցությունները միմյանցից իրականում ոչնչով չեն տարբերվում, որովհետև ծնվել են նույն նեոբոլշևիկյան փտած համակարգից։ Այդ է պատճառը, թե ինչու են զբաղված միմյանց հայհոյելով և դատարկ բաներ քննարկելով։ Բոլորը խաբում են ժողովրդին, որովհետև այս հարաբերական կայուն ժամանակներում դառը ճշմարտություններ ասելով չեն կարող ձայներ հավաքել, որպեսզի հետո աթոռներ զբաղեցնեն։

Իսկ մեր շարժումը, ինչպես հիմնադրման առաջին իսկ օրվանից, ձեզ կասի այն ճշմարտությունները, որոնք գրեթե ոչ ոք չի ասում, որովհետև մեզ համար ճշմարտությունը առաքինություն է և զենք։ Հայրենադավ նեոբոլշևիկների համար աթոռին նստելը նպատակ է, իսկ մեզ՝ հայ ազգայնականներիս համար, իշխանության հասնելը ընդամենը միջոց է, որով կկարողանանք մեր ազգին ոտքի հանել և ոսոխին ծնկի բերել։ 

Մենք չենք խուսափում «ուժ» բառը օգտագործելուց, քանի որ այն իրականում պետությունների միջև առանցքային գործոնն է։ Ուժն է ծնում իրավունքը և պտտեցնում աշխարհը։ Մենք նաև չենք դադարի կրկնել, որ կարող ենք այս ստոր ու կործանարար վիճակից դուրս գալ ավելի հզոր և նորից հաղթանակած, եթե պատրաստվենք ուժին պատասխանել ավելի մեծ ուժով, իսկ հարվածներին՝ ավելի հուժկու հակահարվածներով։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու հաղթանակին

#Հիշիր_Պատերազմը #Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։