ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հինգ տարի առաջ այսօր հասել էի Արցախում Մարտակերտի զորամասը...

04:32:00 30.09.2025

Հինգ տարի առաջ այսօր հասել էի Արցախում Մարտակերտի զորամասը...

Հինգ տարի առաջ այսօր հասել էի Արցախում Մարտակերտի զորամասը, և պատրաստվում էինք դիրքեր բարձրանալ: Ապրիլյան քառօրյա պատերազմը բաց թողեցի, բայց գոնե կարողացա քառասունչորսօրյա պատերազմին մասկանցեմ, թեպետ պատրաստ էի մասնակցել քառամյա պատերազմի, քանի որ հոգեպես ու ֆիզիկապես դրան էի պատրաստվել: 

Պատերազմի սկսման առաջին մի քանի օրը տարբեր վերլուծաբանների կողմից լսեցի, որ սա լինելու է «մեր վերջին պատերազմը»՝ հավանաբար լավ իմանալով, որ մեզ դավաճանելով փորձելու էին վերջնականապես ծնկի բերել մեր ազգին և վերացնել մեր անկախ պետականությունը, ինչպես կամաց-կամաց անում են 2020թ-ի Նոյեմբերի 9-ից սկսած: Սակայն որքան էլ ուզենան հայրենադավ նեոբոլշևիկները դա անեն և որքան էլ այսօր խոսեն իրենց կեղծ «խաղաղության» օրակարգի մասին, միևնույն է, մենք՝ հայ ազգայնականներս, շատ լավ էլ գիտենք, որ այս կռիվը կիսատ է մնացել ու այս պայքարը կավարտվի միայն այն ժամանակ, երբ ոչ միայն Արցախը նորից ազատագրվի, այլև Ադրբեջանի կազմի մեջ գտնվող մեր բոլոր պատմական հողերը: Դա կլինի այն ժամանակ, երբ մենք նոր հայրենական պատերազմ մղենք՝ վերջնական պարտության մատնելով Ադրբեջանին, որը կբերի այդ արհեսածին ու ահաբեկչական պետության վերջնական մասնատմանն ու կործանմանը: 

Որևէ կասկած չունեմ, որ երբ ազգային պետություն հիմնադրվի և ունենանք վճռական ազգային առաջնորդ, ով կարողանա մոբիլիզացնել մի քանի հարյուր հազար հայ զինվոր և պատրաստել նման մի պատերազմի, մենք կհասնենք այդ նպատակին և հաղթանակած դուրս կգանք: Այնուհետև մենք կկարողանանք մեր հայացքները սևեռել Արևմտյան Հայաստանի վրա: 

Երեսունչորս տարի առաջ մեր ազատամարտիկները իրենց կամքով, արյամբ ու զոհաբերությամբ կերտել էին հաղթանակ, իսկ մեր թշնամիները գողացան այդ հաղթանակը՝ դավաճանությամբ ու գումարով: Այդ է պատճառը, որ նրանք իրենց կեղծ հաղթանակը երկար չեն կարողանալու վայել: Գալու է հայ ազգի վրեժխնդրության պահը, մոտ է ազգադավներին ու մեր թշնամիներին պատժելու ժամանակը, անխուսափելի է Հայ ազգի վերածնունդը, հորիզոնում է արիական հազարամյակը...

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

#Այս_Անգամ_Աշխարհը


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։