04:17:00 03.10.2026
Վերջապես հասկացե՛ք, որ մեր Ազգային ժողովը բռնազավթած՝ պարտվողականության ու դավաճանության եռագլուխ կուսակցությունը իրականում մեկ մարմին է, որտեղ երկու ռուսոֆիլ «Հույսասպանները» ապահովում են Քեմալական Պատգամավորների թիկունքը՝ փաստացի դառնալով նրանց քաղաքական թիկնապահները։ Իսկ խորհրդարանից դուրս բոլոր մյուս փոքր ու ձրիակեր կուսակցությունները պարզապես սրանց արբանյակներն են, որոնք զբաղեցրած են պահում այս նեոբոլշևիկյան համակարգի երրորդ ու չորրորդ գծերը, որպեսզի իրական ազգային ընդդիմություն չմտնի քաղաքական ասպարեզ։
Միմյանց կարող են իսկապես ատել, բռնի ուժ կիրառել ու իրար դեմ պայքարել ոչ կարևոր հարցերի շուրջ, բայց վարագույրների հետևում բոլոր առանցքային ու կարևոր հարցերում միանշանակ համաձայնություն կա, քանի որ բոլորը թքած ունեն Հայաստանի ինքնիշխանության ու անկախության վրա։ Գերագույն խրտվիլակը ու նրա թրքոֆիլ խմբակը շարունակում են իշխանության ղեկին մնալ, որովհետև դա է պահանջում Հայաստանի Հանրապետությունը լուծարելու թշնամական օրակարգը։
Բոլորը սնուցվում են Կրեմլից և ուս-ուսի տված՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար դավաճանում են մեր Հայրենիքը և քայլ առ քայլ ու նենգաբար տանում են դեպի համընդհանուր թրքացման ու կործանման։ Հանկարծ մեկ վայրկյան չկարծե՛ք, որ սրանք իսկապես հակառակորդներ են, քանի որ այդ ամենը պատրանք է, որի նպատակն է հայ ժողովրդին պահել հիպնոսի տակ, պառակտել մեր հասարակությունը և շեղել իրականությունից։ Նաև հանկարծ չկարծե՛ք, որ սրանցից որևէ մեկը հայրենասիրական, ազգային կամ արդար է, քանի որ ավելի հեշտ ուղտը կանցնի ասեղի ծակով, քան հայրենասեր, ազգային ու արդար քաղաքական ուժ կհայտնվի այս համակարգում։ Այս վերջին հարյուր տարում բոլշևիկները էվոլյուցիա են ապրել, որի արդյունքում այսօրվա նեոբոլշևիկները իրենց հայադավ բոլշևիկ պապերից դարձել են ավելի խորամանկ ու խաբեբա, որովհետև իրենց դավաճանական քաղաքականությունը փաթեթավորում են «ազգային» գործունեությամբ։
Գիտեմ, որ մեր՝ միաչափ մտածող ու կարճատես հասարակության ճնշող մեծամասնությունը չի կարող կամ չի ուզում ընկալել այս դառը իրականությունը, և դրա համար էլ անընդհատ շփոթվում, մոլորվում ու հիասթափվում է՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում ու ինչու ոչինչ չի փոխվում։ Սակայն միանշանակ սա է այն պարզ ճշմարտությունը, որը պետք է գոնե այս պահին չնչին փոքրամասնություն կազմող մտածող ու հեռատես հատվածը խորապես գիտակցի։
Դե յուրե անկախությունը վերականգնելուց արդեն 35 տարի է անցել, իսկ 44-օրյա դավադիր պատերազմից արդեն 6 տարի, և մենք վերջապես պետք է հասկանանք այս ամենը՝ հերիք եղավ, բոլ եղավ։
Թղթե տնակի պես կտապալվի այս հակահայկական համակարգը, ու ազգային պետություն կառուցելու հնարավորություն կունենանք միմիայն այն դեպքում, եթե Մոսկվայից ու այլ օտար ուժերից կտրվեն սրանց պորտալարերը, և այդ կտրվելու պահը շատ հեռու ապագայում չէ...
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ