03:00:00 23.07.2023
Երկու օր առաջ երբ առաջին անգամ դիտեցի այս տեսանյութը պարզապես ծիծաղս եկավ, բայց հետո հիշեցի հետևյալ խոսքերը. խելագարության սահմանումն այն է, որ անընդհատ նույն բանն անել և ակնկալել տարբեր արդյունք, և այդ սահմանումը առավել քան արդիական է մեր ներկա քաղաքական վիճակի համար։
Լավ, լուրջ, սրանք ովքե՞ր են, որ ԶԼՄ-ները 3 րոպե ժամանակ են տրամադրում նրանց լուսաբանելու համար։ Սովետի վերջին մոհիկաններին մեր դեմ ցուցադրում են՝ կարծելով որ մարդ այդքան հիմար պետք է լինի, որ հավատա՞ սրանց նպատակներին։ Ո՞վ պիտի այնքան ապուշ լինի, որ հավատա, որ սրանք կարող են ազգային ինչ որ հեղաշրջում անել։ Սրանք նույնիսկ չեն կարող մի քնած շուն արթնացնեն, ուր մնաց Ազգին արթնացնեն։ Այս նեոբոլշևիկները իբր նոր «շարժում» են նախաձեռնել, բայց այդ «շարժումը» ոչ դրոշ ունի, ոչ գաղափարախոսություն, ոչ կայքէջ, ոչ ծրագիր, ոչ հետևորդներ, ու գրողը տանի, նույնիսկ անուն չունի։ Նախկինում այդ գաղափարապես սին ու դատարկ խմբավորումները գոնե իրենց անպիտան շարժումներին մեծ-մեծ անուններ էին դնում, ինչպես օրինակ «Մայր Հայաստան», «Համախմբում», «5165», «Ազատագրական շարժում», «Ադեկվադ» և այլն, իսկ հիմա այնքան են ծուլացել ու անբովանդակ դարձել, որ նույնիսկ դա էլ չեն անում, որովհետև գիտեն մյուս ամիս իրենց «շարժումները» փոշիանալու են գնան՝ առանց որևէ դրական հետք թողնելով։ Սրանց «շարժումը» իրենց հետևի գրատախտակի պես դատարկ է։
Սրանց նմաններն են, որ պղտորում են մեր քաղաքական դաշտը, և սրանց աջակցող դավաճանական ԶԼՄ-ներն են, ովքեր սրանց նման՝ իրարից չտարբերով «շարժումներին» հարթակ են տրամադրում, և չեն լուսաբանում ազգայնական նվիրյալներին, որոնք իսկապես գաղափարական մարտիկներ են։ Սրանց հարթակ են տրամադրում ու սրանց «շարժմանը» լուրջ են վերաբերվում, բայց այս 1.5 տարի է Ռուսաստանի ու Ամերիկայի (վերջում՝ ջհուդների) շահերին և ջհուդների դեմոկրատական պիղծ համակարգին ծառայող ԶԼՄ-ները նույնիսկ մեկ րոպեանոց տեսանյութ չեն նկարել իմ նախաձեռնած շարժման՝ Հոսանքին լուսաբանելու համար (թեկուզ քննադատական մոտեցումով), որը բացառապես հիմնված է հայ-արիական գաղափարների վրա՝ չաջակցվելով ոչ մի աղանդի, գործակալական ցանցի, օլիգարխի կամ օլիգարխի փեսայի կողմից։ Շարժում, որն ունի հստակ գաղափարախոսություն՝ հավատամք/քաղաքական ծրագրով, ունի դրոշ և սիմվոլիկա, ունի կայքէջ և գրեթե բոլոր սոցկայքերի կայուն քարոզչություն է անում։ Շարժում, որը իսկապես նպատակադրված է Հայաստանում կերտել ցեղային արժեքների հիման վրա ազգային պետություն, և օրեցոր ներգրավում է ավելի շատ գիտակից երիտասարդների, որոնք թքած ունեն ներկա ազգավեր ստատուս քվոյի վրա։
Ըստ իրենց «ազգային» ու «ժողովրդավար» համարող ԶԼՄ-ների, ավելի կարևոր է Կրեմլի դինոզավրերին լուսաբանել, քան օրինակ իմ նախաձեռնած շարժմանը։ Դրա համար, խեղկատակներից բաղկացած մեր քաղաքական դաշտը շարունակում է մնալ այսպիսի խայտառակ վիճակում, որի արդյունքում մեր հասարակության մեջ առաջացել է համընդհանուր հիասթափություն ու հուսահատություն։ Այդ զգացումները մեր Ազգին տանում է դեպի ինքնասպանություն։ Եվ վերջապես այդ է պատճառը, որ մեր երկրում շարունակում է իշխել գերագույն գեղցի դավաճանը և իր թրքամետ ազգադավ խմբակը։ Այնպես որ, եթե ուզում եք ձեզնից դուրս մեկին մեղադրել, թե ինչու մեր քաղաքական դաշտը չի մաքրվում ու մեր պետությունը չի ազատվում պատեհապաշտ դավաճաններից ու գործակալ սրիկաներից, ապա մեղադրենք այսպիսի ԶԼՄ-ներին, որոնք անուղղակիորեն նման մարդկանց սատարում են ու պահում են աթոռներին։
Երբ մեր շարժումը հաջողության հասնի ու կերտենք Ազգային Արիական պետություն, առաջին քայլերից մեկը կլինի Հայաստանի մեդիան ազատագրել այսպիսի ԶԼՄ-երից և ազգայինացնել, որպեսզի կասեցվի մեր քաղաքացիների դեգրադացումը, մեր հասարակության կառումպացումը և վերջապես՝ կանխվի մեր Հայրենիքի կարծանումը։
Միացե՛ք Հոսանքին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ