ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երեք տարի առաջ՝ Սեպտեմբերի 27-ին քնից արթնացա ու իմացա պատերազմ էր բռնկվել Արցախում....

03:00:00 30.09.2023

Երեք տարի առաջ՝ Սեպտեմբերի 27-ին քնից արթնացա ու իմացա պատերազմ էր բռնկվել Արցախում....

Երեք տարի առաջ՝ Սեպտեմբերի 27-ին քնից արթնացա ու իմացա պատերազմ էր բռնկվել Արցախում, բայց ես այդքան էլ զարմացած չէի։ Երբ Ամերիկայում էի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, հոգուս խորքում զգացի, որ այդ պատերազմի զինադադարից հետո նորից բռնվկվելու էր մի ավելի մեծ պատերազմ։ Այդ ժամանակվանից ես ինքս ինձ հոգեպես պատրաստում էի դրան։ Սեպտեմբերի 27-ին լուրը լսելուց գրեթե անմիջապես հետո, սկսեցի պատրաստվել պատերազմ գնալուն։ Իմ առցանց բիզնեսի հաճախորդներին հաջող ասացի և տարբեր տեսակի իրերս սկսեցի հավաքել ու դասավորել երկու մեծ ուսապարկերի մեջ։ Ի տարբերություն շատերի, ես շատ բան որոշեցի տանեմ հետս, որովհետև կարծում էի առնվազն մեկ տարի կտևեր այդ պատերազմը։ Ի տարբերություն շատ կամավորների, ես լուրջ էի տրամադրված, քանի որ գիտեի սա Ապրիլյան քառօրյա պատերազմի նման կարճ պատերազմ չի լինելու։

Ես նաև առաջին օրվանից էլ զգացի, որ մի դավաճանություն պլանավորել էր Փաշինյան կոչեցյալը, ու հորս էլ պատերազմ գնալուց առաջ ասացի, որ ինչ էլ լինի իմ պարտականությունը կկատարեմ, միայն թե կառավարության մեջ վխտող դավաճանները մեր մեջքին դանակ չխրեն։ Հույս ունեի, որ եթե մեծ քանակով զինվորներ զորակոչվեն կամ կամավորագրվեն, այդ դավաճանները չեն կարողանալու այդպես հեշտությամբ կատարեն իրենց դավաճանությունը, ինչպես ջհուդի փեսա Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ Արցախը հանձնել մեր ազատամարտիկների կողմից մղած պայքարի շնորհիվ։ Դրա համար էլ այդ սիոնիստ ԿԳԲ-ի գործակալը կնքեց մի դավաճանական զինադադար, որից առաջացավ այս բոլոր աղետալի հետևանքները։ Ամեն դեպքում փորձում էի դրական մտածել և մի բան հաստատ գիտեի, որ չէի կարող տանը հանգիստ նստած մնալ՝ իմանալով, որ առաջնագծում պատերազմ է տեղի ունենում։

Ահա այդպես, գործերս դադարեցնելուց ու իրերս ուսապարկերիս մեջ հավաքելուց հետո, իմ համազգեստը հագած, Սեպտեմբերի 29-ին կամավորագրվելու նպատակով գնացի Աբովյանի զինկոմ, որտեղ հավաքվել էին առավել քան հազար հոգի։ Երբ տաքսուց դուրս եկա և բեռնախցիկից վերցրի իմ ուսապարկերը, բոլորը ինձ էին խեթ-խեթ նայում, քանի որ բոլորից ամենապատրաստը ես էի։ Ես էլ նրանց էի խեթ-խեթ նայում, քանի որ մեծ մասը նույնիսկ մի հատ գրողի տարած փոքր ուսապարկ հետը չէր բերել։ Եկել էին իրենց զբոսնելու կոշիկներով ու մի քանի բլոկ ծխախոտով։ Կարծես թե չգիտեին, թե որտեղ են գնում, և երևում էր, որ բնավ լուրջ չէին ընդունում այդ ամենը, քանի որ, հավանաբար, կարծում էին Ապրիլյան քառօրյա պատերազմի նման մի քանի օր է տևելու։ Հաստատ արշավի համար ավելի պատրաստ են գնացել։ Ինձ այնպես էին նայում, կարծես թե հատուկ բաժնից ինչ որ զինվոր եմ՝ բնավ չիմանալով, որ ես ընդամենը Կալիֆորնիայի համալսարանում ֆիզիկայի դասախոս եմ եղել։

Ինչևէ, այդքան մարդկանց մեջից մի 500 մետր հեռու մի մայոր տեսավ ու ինձ կանչեց, ես էլ մի պահ կողքերս նայեցի, որ իմանամ հաստատ իմ մասին է խոսքը թե չէ։ Իմանալով, որ ինձ է կանչում, ես ուսապարկերս գցեցի ուսերիս և առանց հերթ կանգնելու մոտեցա, որից հետո մայորը ասաց, որ ինձ տանելու են Հաթերքի դիրքերը։ Ես էլ հորս հաջող ասելով նստեցի ավտոբուս ու սկսեցինք մեր երկար ճանապարհը։
Ավտոբուսով մենք գնում էինք Գորիսի ճանապարհով, որովհետև Քարվաճառի ճանապարհը ռմբակոծում էին ադրբեջանցիները։ Մեր ջոկը 15 հոգուց էր բաղկացած և բոլորս
խանդավառված և ոգևորված գնում էինք Հաթերքի զորամաս, որի ճանապարհը տևեց մոտավորապես 12 ժամ։ Չգիտեմ ուրիշների մտքում ինչ կար, բայց ես գնում էի այն նպատակի համար, որ Արցախի հարցը վերջանականապես լուծեինք հօգուտ Հայաստանի՝ Արցախը ամբողջությամբ միացնելով Մայր Հայաստանին։

Գիշերը ժամը 2-ին հասանք, և զորամասւմ գիշերեցինք 2-3 ժամ ու հետո դրսում շարվեցինք, որտեղ մեզ նշանակեցին մեր զենքերը։ Դրանից հետո տղանները իրենց հագով կոշիկներ ու համազգեստներ էին ման գալիս, բայց բոլոր ստանդարդ չափսերը գրեթե սպառվել էին ու մնացել էին միայն շատ մեծ չափսերը։ Զինվորական կոշիկները այնքան մեծ էին, որ շատերը դրանք հագնում էին իրենց սովորական կոշիկի վրայով և շալվարները այնքան մեծ էին, որ հագնում էին իրենց ջինսի վրայով։ Ես էլ նստած այդ ամենը նայում էի ու ապշում։ Մեզ տվեցին մեր զենքերը ու նաև մեր անորակ զրահաբաճկոները ու սաղավարտները։

Կամաց-կամաց շատանում էին մեքենաները ու զինվորները այդ զորամասում։ Հավանաբար թշնամու ԱԹՍ-ները այդ ամենը նկարեցին և նշեցին կորդինատները։ Այդ է պատճառը, որ այդ մեծ կուտակումից հետո թշնամու հրետանիները սկսեցին կրակել Հաթերք գյուղի վրա, և բազմաթիվ արկեր ընկան մեր շուրջ, որից հետո մենք որոշեցինք ցրվել և թաքնվել անտառներում։ Սպասեցինք մի քանի ժամ, որ մինչև մութը լավ ընկնի և հետո նստեցինք մեզ մոտեցած բեռնատար մեքենաների մեջ։ Դրա ընթացքում շարունակում էին գործել թշնամու հրետանիները, և դրա համար վարորդը որոշեց լույսերը անջատած այդ անձրևոտ եղանակում գնալ այդ ցեխոտ ճանապարհով։ Լրիվ մութ էր բեռնատարի ներսում ու նույնիսկ չէի կարողանում տեսնել իմ դիմացը նստած զինակից ընկերոջս։ Այդ ճանապարհին զգում էինք, որ ամեն պահ կարող է մեր վերջը լիներ, և առհասարակ գոնե որոշ չափով այդ պահին կար վախի մտնոլորտ, որովհետև չգիտեինք որտեղ ենք գնում, ուր ենք գնում, ինչպես ենք գնում ու երբ ենք հասնելու այնտեղ։ Ես որոշեցի հայրենասիրական երգ երգեմ, որպեսզի տրամադրությունը բարձրացնեմ, որից հետո ուրիշներն էլ սկսեցին երգել։

Եվ այդպես ճանապարհը բարձրանալով վարորդը կանգեց ու ասաց, որ դուրս ցատկենք՝ զգալով, որ բեռնատարը թիրախի տակ է։ Նրան լսելով դուրս ցատկեցինք և որոշեցինք մնացած 3 կիլոմետր ճանապարհը ոտքով բարձրանանք։ Երբ հասանք դիրքը, տեսանք, թե ինչ խառը ու թափրտած վիճակ էր կացարանը։ Նոր եկածներս առանց հանգստանալու որոշեցինք հերթափոխ անենք խրամատում կանգնած զինվորների հետ, ովքեր արդեն երեք օր չէին քնել, քանի որ սպասում էին մեր գալուն։ Բառիս բուն իմաստով քնած վիճակում հերթափահություն են կատարել։ Ես էլ 48 ժամվա մեջ ընդամենը 2 ժամ էի քնել, բայց այդպես հերթապահությունը կատարեցինք մինչև լուսաբաց, որից հետո ես պարզապես ուժասպառ եղած հենց խրամատում պառկեցի ու քնեցի։

Առավոտն իմացանք, որ պատերազմի հենց առաջին օրը ադրբեջանական դասակ փորձել էր ներխուժել խրամատները, բայց մեր տղանները կարողացան հաջողությամբ պահել դիրքը։ Մեր բախտը բերեց, որ դիրքը գտնվում էր բարձունքի վրա, որտեղ չորս կողմը ձորեր էին։ Հեռադիտակով թուրքերի դիերը կարողանում էի տեսնել ձորը ընկած թուփերի մեջ։ Մենք նաև իմացանք, որ մեր դասակից փախել են 4 հոգի, երբ տեսան զորամասի շուրջ ռմբակոծությունը, ընդ որում այդ փախչողներից մեկը մեծ-մեծ մի խոսացող տղա էր։ Նա երբ տուն հասավ, զորամասում նկարած իր սելֆիները տեղադրեց սոցցանցում, որի մեջ ես ու իմ դասակի մյուս անդամները կային։ Չգիտեմ ինչպես եղավ, բայց իմ ընկերները այդ նկարը տեսան սոցցանցում և տեղացրին իմ ընտանիքին, քանի որ ես կապի դեռ դուրս չէի եկել նրանց հետ։ Ընտանիքս կապվեց այդ փախած տղայի հետ, և նա իմ ընտանիքին ոչ միայն չասաց, որ պատերազմից փախչել է, այլև անամոթաբար խաբեց՝ ասելով, որ մեր դասակին պաշտպանելիս ծանր վիրավորում ստացավ։ Չգիտեմ այդ սրիկան որտեղ է հիմա և ինչով է զբաղվում, բայց վստահ եմ, որ մի օր նա կստանա իր պատիժը։

Առաջին երկու-երեք շաբաթը առհասարակ խառնիճաղանջ վիճակում էր մեր դիրքը, քանի որ փորձում էինք ամեն ինչ ճիշտ կազմակերպել, և բացի դրանից, եղանակը շատ փոփոխական էր ու հրետանիները մեր դեմ շատ ակտիվ էին գործում այդ փուլում։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, պատերազմի յոթերրորդ օրն էր, երբ մեր հարևան դիրքը մեծ հարձակման էր ենթարկվում դիմացի թուրքական դիրքի կողմից՝ առավոտից մինչև ուշ ցերեկը անդադար ռմբագոծվելով: Մեր դիրքի հետևում էլ շարված էին մեր հրետանիները, որոնք ակտիվ գործում էին թուրքական դիրքի վրա՝ աջակցելով մեր հարևան դիրքին: Թուրքական դիրքն էլ նաև մեզ վրա էր հաճախ կրակում, և այդ պահը ես երբեք չեմ մոռանա. մառախուղը նստել էր՝ շուրջբոլորս հրետանիների կրակոցներն էին և կարծես թե ռազմի աստվածների կռվի մեջտեղում լինեի: Մենք շարունակում էինք դիտարկումը և թաքնվում էինք թաքստոցներում անհրաժեշտ պահերին: Հեռադիտակով հետևում էինք, թե ինչ էր կատարվում մեր հարևան դիրքի հետ: Տեսնում էինք, որ թուրքերը կամաց-կամաց մոտենում էին, և ութ ժամ ռմբակոծությունից հետո վերջապես զորքով հարձակվեցին, որից հետո սկսեցինք լսել փոխհրաձգության ձայները ու գոռոցները: Հիսունից ավել թուրք ու վարձկան հարձակվեց և նույնիսկ մտան խրամատներ, բայց մեր քաջ տղաները կարողացան հաջողությամբ պահել դիրքը, անկախ նրանից, որ պահեստազորից գրեթե 10 կամավոր, առանց որևէ օգնություն ցուցաբերելով, վախից մտել էին կացարան ու դուրս չէին եկել: Թուրքերի կեսը մեռան և մյուս կեսը փախուստի դիմեց, և մենք ունեցանք 2 զոհ: Այդ դիրքը մոտ 8 զինվոր պահեց հրոսակախմբի մեծ գրոհից: Եթե ադրբեջանցիներին հաջողվեր այդ դիրքը վերցնել, մեր դիրքի վիճակը շատ լուրջ կլիներ, քանի որ կրկնակի հարվածի տակ կընկնեինք:

Քաջերի այդ սխրանքի շնորհիվ թուրքերը այլևս չփորձեցին այդ գյուղի մեր պահած դիրքերում ինչ-որ զորք նորից մտցնել, քանի որ հուժկու հարված ստանալով հուսահատվել էին ու նաև վախեցել: Այդ քաջ տղաներից որևէ մեկը ոչ մի ձևով չպարգևատրվեց ռազմական շքանշանով կամ հերոսի կոչումով, որը կարծում եմ շատ անարդար էր։ Այնամենայնիվ մենք շարունակում էինք մեր անդադար հերթապահությունը, քանի որ հրետանիները երկու կողմից էլ շարունակում էին ակտիվորեն գործել։ Մենք նաև սկսել էինք մեր թաքստոցը ու խրամատը մեծացնել ու ամրացնել, որպեսզի կարողանայինք ձմեռը մնալ այնտեղ։ Դա մեզնից պահանջեց ահագին քրտնաջան աշխատանք, քանի որ տեղաշարժում ու օգտագործում էինք բազմաթիվ ծանր գերաններ ու դատարկ արկղեր։
Հոկտեմբերի կեսերին իր գործերը թողնելով ԱՄՆ-ից Երևան եկավ իմ եղբայր Արան, որպեսզի մատակարարի մեր և ուրիշ դիրքերը տարբեր կարևոր ու անհրաժեշտ իրերով։ Ընթացքում այնքան տարբեր հակասող լուրեր էինք լսում տարբեր աղբյուրներից, որ չգիտեինք ինչին կամ ում հավատաինք։ Ընտանիքս մի բան էր ասում, Պաշտպանության նախարարությունը մի ուրիշ բան և ընկերներս էլ լրիվ այլ բան։ Ես հիասթափվել էի այդ անկազմակերպված վիճակից ու սկսեցի զգալ, որ ինչ-որ դավադրություն է տեղի ունենում, բայց փորձում էի նման մտքեր չունենալ, որպեսզի կարողանայի հաջողությամբ կատարել իմ ծառայությունը։

Նոյեմբերի 10-ից մի քանի օր առաջ մենք սկսեցինք Շուշիի ռմբակոծության լույսերը տեսնել մեր դիրքից, և կարծեցինք, որ թուրքերը ուզում են մեզ հարավից կտրեն, որպեսզի մեզ գցեն շրջափակման մեջ։ Ես էլ պատրաստվում էի նման իրավիճակում ընկնելու համար, բայց ահա եկավ այն թխրահռչակ օրը, երբ լսեցինք Շուշիի հանձման ու կապիտուլացիայի ստորագրման լուրը, և ես առանց որևէ կասկածի միանգամից իմացա, որ մեծ դավաճանություն է տեղի ունեցել, որտեղ մեր բանակի մեջքին դանակ է խրվել։ Այդ պահից էլ նաև հասկացա, որ մենք կորցրինք ողջ Արցախը, ոչ թե միայն 7 շրջանները, Հադրութը ու Շուշին, քանի որ անհեթեթություն է կարծել, որ կարող էինք Արցախի 75%-ը կորցնել և շարունակել մնացած 25%-ը պահել՝ նման դավաճանական ղեկավարներ ունենալով։

Ահա այդպես մեզ հրաման էր տված մնալ դիրքերում մինչև ստանայինք դիրքերից իջնելու հրամանը։ Ես էլ կապիտուլացիայի լուրը լսելուց մի քանի ժամ հետո թոքաբորբ կպա, որի արդյունքում կացարանում պառկած մնացի բարձր ջերմությունով։ Լսում էի զինվորների խոսակցությունները և պարզապես ապշում էի լսածիս վրա։ Ոմանք հիմարաբար ասում էին, որ Փաշինյան կոչեցյալը ոչ մի ձևով մեղավոր չէ և ոմանք էլ կային, ովքեր ուրախանում էին, որ մենք կարողա Ռուսաստանի կազմի մեջ մտնենք։ Այս ամենը ասում էին, չգիտակցելով, որ այս ողգբերգությունն եղավ հենց Ռուսաստանի դավադրությամբ, Արևմուտքի լռությամբ և ամենակարևորը՝ մեր Նոյեմբերյան հանցագործ դավաճանների հոժարակամ համագործակցությամբ։ Ես հիվանդ վիճակում հինգ օր պառկած մնացի կացարանում, մինչև իմ եղբայր Արան, գնդապետի թույլտվությամբ, եկավ ու ինձ իջեցրեց դիրքերից Նոյեմբերի 15-ին։ Այնուհետև իջա Հաթերք գյուղ, որտեղ մի բարի Արցախցի ընտանիք ինձ հյուրընկալեց ու խնամեց։ Տարան գյուղի հիվանդանոց, որ սիստեմա ստանամ և հետո ճանապարհեցին։

Գիշերը առաջնագծից հետ վերադարձա տուն՝ հիվանդ, ֆիզիկապես թույլ ու մոտ 10կգ ավելի նիհար։ Այդքան քաշ կորցրի, բայց դրա փոխարեն լցվեցի այնպիսի ատելությամբ ու զայրութով, որը երբևէ իմ կյանքում չէի զգացել։ Ատելություն ու զայրույթ այն բոլոր ներքին թշնամիների ու դավաճանների հանդեպ, ովքեր պատասխանատու են այս ստորացուցիչ պարտության համար։ Այդ ատելությունն ու զայրույրթը դեռ կա և ավելի է զարգանում իմ մեջ, սակայն այս վերջին երկու տարում որոշեցի այդ կուտակված էներգիան կիրառեմ ճիշտ նպատակի համար՝ զբաղվելով քաղաքականությամբ և ամբողջությամբ նվիրվելով իմ նախաձեռնած շարժմանը, որպեսզի իմ հնարավոր բոլոր միջոցներով ամեն ինչ անեմ, որ ոչ միայն 2020թ-ի Նոյեմբերի 9-ը երբեք չկրկնվի, այլև մաքրենք այս խայտառակ էջը մեր պատմությունից։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։