11:45:00 20.04.2026
Արթուր Աբրահամը 2020թ. 44-օրյա դավադիր պատերազմի օրերին հայտարարում էր․ «Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է։ Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը, ես Արցախն եմ»։ Իսկ վեց տարի անց, հենց այս օրերին, Գերագույն դավաճանին քծնում է՝ ասելով․ «Ես ձեզանից աշխարհի չափ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, խոսքերով չեմ կարող ասել», ինչ է թե իր անվամբ մի մարզահամալիր է բացվում։
Այսինքն՝ պատերազմի խայտառակ պարտությունից 6 տարի անց և Արցախի ամբողջական հայաթափումից 3 տարի անց նա արդեն ամբողջությամբ մոռացել է Արցախի մասին և քծնում է այն խրտվիլակին, ով Արցախին դավաճանեց ու շարունակում է Արցախը ուրանալ։ Դա անելով նա փաստացի մաս է կազմում Արցախի դեմ գործած մեծ դավաճանությանը։
Ցավոք սրտի, մեր սպորտսմենների ու «աստղերի» ճնշող մեծամասնությունը ազգուրաց հայրենադավներ են, որոնք ընդհանրապես ոչ մի կապ չունեն ազգային արժեքների հետ։ Երևի հենց դա է պատճառը, որ նրանք տարբեր տեսակի հովանավորներ են ունենում, որոնք ամեն հարցում իրենց աջակցում են։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ