ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

2020-թի պատերազմի օրերին ներկայիս իշխանությունը անընդհատ ասում էր, որ մենք «հաղթելու ենք»...

06:00:00 22.03.2025

2020-թի պատերազմի օրերին ներկայիս իշխանությունը անընդհատ ասում էր, որ մենք «հաղթելու ենք»...

2020-թի պատերազմի օրերին ներկայիս իշխանությունը անընդհատ ասում էր, որ մենք «հաղթելու ենք», որը իրականում շատ նորմալ և ճիշտ կարգախոս է ցանկացած պատերազմող երկրի համար: Խնդիրը ոչ թե «հաղթելու ենք» կարգախոսն էր, այլ այն, որ հաղթելու ո՛չ նպատակ, ո՛չ էլ միտում ուներ ներկայիս իշխանությունը ու նաև շաբլոն «ընդդիմությունը»: Սակայն եթե նույնիսկ ունենային հաղթելու կամքը և ամեն ինչ նախապես մեծամասամբ պլանավորված չլիներ, խնդիրը այն է, որ մեր կառավարությունը երբեք չսահմանեց, թե կոնկրետ ո՞րն է կամ ինչպիսին է լինելու այդ հաղթանակը:

Առաջին Արցախյան ազատամարտում մենք հասանք ռազմական հաջողության և հաղթանակի, հասանք մեր նպատակի՝ Արցախը ամբողջությամ ազատագրելով թուրքերից և ադրբեջանական զինված ուժերից, քանի որ սկզբից էլ հենց դրել էինք նման նպատակ, ուղղակի ցավոք մենք այն քաղաքականապես թղթի վրա չամրագրեցինք Հայաստանում աշխատող ներքին գործակալների պատճառով:

Սակայն այս վերջին դավադիր պատերազմում ո՛չ ռազմական նպատակ էր դրված, ո՛չ էլ քաղաքական: Հաղթելը մեզ համար ո՞րը կլիներ: Մեր հայրենակիցների մեծ մասը չի կարող պատասխանել այս հարցին, նույնիսկ իրենց մտավորական ու ազգայնական համարողները: Հաղթելը Բաքու հասնե՞լն էր, թե միայն ԼՂԻՄ տարածք պահելն էր, թե ինչպես ես ու շատ ողջամիտ ազգայնականներն են մտածում, որ պետք է ադրբեջանական բանակը ջախջախելով ոչ միայն Արցախը ամբողջությամբ, այլև Հյուսիսային Արցախն էլ ազատագրեինք և բոլորը միացնեինք Հայաստանի Հանրապետությանը՝ որպես մեկ ամբողջական պետություն: Այս ռազմական ու քաղաքական ոչ մի նպատակ չունենալու փաստը մեզ հուշում է մեկ բան՝ մեր կառավարությունը ու գեներալիտետը այդքան ապիկար ու տհաս են եղել կամ իրոք այդ պատերազմը նախորոք պայմանավորված էր և մեզ դիտմամբ տարան պարտության՝ մեր բանակի և պետության մեջքին դանակ խրելով: Կարծես թե հատուկ էին ասում «հաղթելու ենք», որպեսզի հետո պայքարելու կամքը ու հաղթելու հույսը մեր միջից կարողանան հանել:

Ներկայիս շաբլոն «ընդդիմությունն» էլ պատերազմի ժամանակ այսպիսի հարցեր բարձրաացնելու փոխարեն, պատերազմի առաջին իսկ շաբաթից ասում էր, որ «պետք է դադարեցնենք պատերազմը», որը անուղղակիորեն նշանակում է, որ պետք է հանձնվենք և ընդունենք ռուսական միջնորդությանը: Պատերազմից հետո էլ փոխանակ բնական ու առողջ հարցեր տային, թե ինչո՞ւ մինչև վերջ չպայքարեցինք ու չհաղթեցինք, ինչպես հաղթեցինք 26 տարի առաջ Արցախյան ազատամարտում, հարց էին տալիս, թե ինչո՞ւ ավելի շուտ չհանձնվեցինք, քանի որ «պարտությունը անխուսափելի էր»: Ցանկացած իսկական ու ազգային ընդդիմություն կտա առաջին տեսակի հարցեր, եթե իսկապես մտածում է Հայաստանի բանակի վերկանգման և մեր անկախության պահպանման մասին: «Ինչո՞ւ ավելի շուտ չդադարեցրինք պատերազմը» կամ «պարտությունը անխուսափելի էր» պարզապես ոչ միայն պարտվողական, այլև դավաճանական արտահայտություններ են: Այս փաստը մեզ հուշում է, որ ներկայիս շաբլոն «ընդդիմությունը» կամ այդքան տգետ ու տհաս է կամ ներկայիս փաշինյանական կլանի հետ միասին՝ որպես նույն ռուսական գործակալական ցանցի մաս կազմող ուժեր, ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպասարկում են ռուս-թուրք-սիոնիստական տանդեմի շահերը...

Իրականում ոչ թե պետք է «շուտ դադարեցնեինք պատերազը», այլև պետք է հնարավորինս շուտ ջախջախեինք թշնամուն և Արցախը ամբողջությամբ միացնեինք Հայաստանին՝ քաղաքականապաես ամրագրելով մեր ռազմական հաղթանակը, և ոչ թե «պարտությունը անխուսափելի էր», այլև պարտությունը աննհնար կլիներ, եթե մենք ունենայինք ազգային կառավարություն ու գեներալիտետ, ովքեր ունենային նույն՝ հաղթանակի կամքը, ինչ ունեին՝ 30 տարի առաջ Արցախը ազատագրած մեր ազատամարտիկները:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։