ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ձեր կարծիքով, եթե այս հերոսները ռազմի դաշտում...

12:20:00 30.08.2025

Ձեր կարծիքով, եթե այս հերոսները ռազմի դաշտում...

Ձեր կարծիքով, եթե այս հերոսները ռազմի դաշտում նահատակվելու կամ դավադրաբար սպանվելու փոխարեն ղեկավարեին մեր պետությունը Արցախյան ազատամարտի հաղթանակից հետո, կասկածի տակ կդնեի՞ն մեր հաղթանակը, Արցախը Հայաստանից բաժանանված կթողնեի՞ն, կգնայի՞ն փոխզիջումների, կասեի՞ն՝ պետք է շուտ «դադարեցնեինք» (փաստացի հանձնվեինք) պատերազմը Ադրբեջանի հարձակման դեպքում, կխնդրեի՞ն ռուսական միջնորդություն, կտանեի՞ն խայտառակ պարտության, կփակեի՞ն Արցախյան շարժման էջը, կկատարեի՞ն Բաքվի բռնապետի պահանջները, կխոսեի՞ն խաղաղության մասին այն ժամանակ, երբ մենք ստորացված ենք, իսկ թշնամին անդադար զինվում է:

Իհարկե, կարծում եմ բոլորդ շատ լավ էլ գիտեք, որ նրանք կանեին դրա ճիշտ հակառակը, քանի որ նրանք քաղաքականությունը կվարեին այն հաղթական մտածելակերպով, որով կարողացան ջախջախել թշնամու զորքերը և ազատագրել մեր հողերը։ Նրանք կծավալեին իսկապես հայամետ ռազմավարություն և դիվանագիտություն, որը արմատապես հակասելու էր «նախկիների» և «ներկանների»՝ նեոբոլշևիկներին հարիր դավաճանական ու պարտվողական քաղաքականությանը։ Նրանք կանեին ամեն ինչ, որպեսզի մենք կարողանայինք քաղել զոհաբերություններից ու դաժան պայքարից ծնված հաղթանակի պտուղները և ապրեինք զգոն ու խաղաղ՝ արհեստական և ահաբեկչական պետություն Ադրբեջանին մշտապես ծնկի բերած պահելով կամ քարտեզի վրայից վերացնելով։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

«Որդիներ կան, որոնք ազգի անունից են ներկայանում, և որդիներ, որոնց անունով ազգն է ներկայանում:»

- Աշոտ «Բեկոր» Ղուլյան

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։