10:30:00 15.03.2025
Օրեցօր ակնհայտ է դառնում բոլորին, որ մեր պետությունը կանգնած է տնտեսական համընդհանուր փլուզման և մեր անկախության վերջնական կորստի եզրին, և սա, բնականաբար մտահոգում է բոլոր արժանապատիվ հայերին, ովքեր միայն չեն ապրում պարել ու լափելու համար: Սակայն եթե մի քիչ խորանանք կտեսնենք, որ գալիք տնտեսական փլուզումը ոչ միայն Հայաստանում է լինելու, այլև ամբողջ աշխարհում, ինչպես եղավ 1929թ-ի տնտեսական Մեծ ճգնաժամի ժամանակ, բայց այս անգամ շատ ավելի մեծ է լինելու: Այս ամենը անխուսափելի է, քանի որ ժամանակակից աշխարհի պիղծ համակարգը կառուցվել է նեոբոլշևիկյան, լիբերալ դեմոկրատական և կապիտալիստական կեղծ ու կործանարար սկզբունքների վրա: Միայն բնական է, որ այն կործանվի իր իսկ ստերի ծանրության տակ:
Սա նշանակում է, որ բոլոր գերտերությունները անկում են ապրելու, սակայն մեզ՝ հայերիս, ամենաշատը հետաքրքրում է Ռուսաստանի փլուզումը, քանի որ մինչև դա չլինի մենք չենք կարող լուրջ, ազգանպաստ ու արմատական փոփոխություններ կատարել Հայաստանում և իրական ազգային պետություն կերտել: 1917թ-ին, երբ Ցարական Ռուսաստանը կործանվեց, մենք ձեռք բերեցինք մեր Առաջին հանրապետությունը: Յոթանասուն տարի անց՝ 1991թ-ին, Սովետը կործանվեց, և մենք դրա շնորհիվ վերականգնեցինք այդ անկախությունը և ազատագրեցին Արցախը, բայց ցավոք կիսատ մնաց գործը, քանի որ Ռուսաստանը բավականին արագ վերականգնվեց:
Սակայն ասվում է, որ Արարիչը երրորդություն է սիրում, հետևաբար, թող գալիք՝ Ռուսական Ֆեդերացիայի փլուզումը երրորդ ու վերջնականը լինի, որպեսզի մենք ազգովի հնարավորություն ունենանք դուրս գալու ռուս-թուրքական ողորմելի վանդակից, որը մեզ շարունակում է ստրկական վիճակում պահել: Կասկած չունեմ, որ այդ փլուզումը լինելու է, ուղղակի ժամանակի հարց է: Ովքեր որ կասկածում են սրա վրա, թող հիշեն, որ ոչ մեկը իր վառ երևակայությամբ երբեք չէր պատկերացնի, որ Խորհրդային միությունը կկործանվեր իր կյանքի ժամանակ...
Մեզ շատ դժվար օրեր են սպասվում, բայց նույնիսկ այս դժվար օրերին պետք է կարողանանք դրական կողմերը և հնարավորության պատուհան տեսնել, որպեսզի քաոսային ժամանակները ճիշտ օգտագործենք մեր Հայրենիքի օգտին: Եթե մենք ողջամիտ մնանք, մեր հույսերը չկորցնենք և միշտ պատրաստ լինենք ամեն գնով պայքարել մեր անկախ պետականության համար, ապա միայն այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ