07:23:00 15.09.2025
Սասունցի Դավիթը ծնունդ է առել մեր ժողովրդի դարավոր տառապանքներից ու պայքարից։ Նա մարմնավորում է ոչ թե մի մարդու, այլ ամբողջ հայ ազգի կամքը՝ չծնկելու օտարին, չհաշտվելու պարտությանը և միշտ ելնելու պայքարի։ Դավիթի սրի հարվածը նույնքան ուժեղ էր, որքան նրա հավատը հայրենի հողի նկատմամբ։
Այսօր, երբ մեր ազգը կանգնած է պատմական նոր փորձությունների առաջ, Սասունցի Դավիթի կերպարը դառնում է ոչ թե հեքիաթային հուշ, այլ իրական քաղաքական ուղեցույց։ Ինչպես Դավիթը՝ մենք էլ պիտի խզենք մեր վախի ու հուսահատության շղթաները, միավորվենք և կանգնենք հայրենիքի պաշտպանության, նրա վերածննդի և ազատության համար։
Սասունցի Դավիթի պատգամը պարզ է․ հայոց հողը չի վաճառվում, այն կա՛մ պաշտպանում ենք տաժանակիր ու արյունալի պայքարով, կա՛մ կորցնում ենք հավիտյան։ Այսօր մեր ազգայնական պայքարը հենց այդ պատգամի շարունակությունն է։ Մենք պիտի կերտենք մի նոր Սասուն՝ որտեղ ամեն արժանապատիվ հայ ազգայնականը քաղաքական և մարտի դաշտում կդառնա Դավիթ իր կամքով, զոհողությամբ ու անսասան հավատով։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ