ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Կոմունիստներն ու կապիտալիստները միմյանց դավաճանում են...

01:43:00 06.06.2025

Կոմունիստներն ու կապիտալիստները միմյանց դավաճանում են...

Կոմունիստներն ու կապիտալիստները միմյանց դավաճանում են և իրար մեջքին դանակ խրում, քանի որ նրանք երբեք չեն կարող հավատարիմ լինել ոչ միմյանց, ոչ էլ մի վեհ գաղափարի։ Նրանք հավատարիմ են միայն աթոռին և փողին։ Կոմունիստները քարոզում են համերաշխություն, բայց գործնականում՝ աթոռի համար միմյանց դեմ են շրջվում։ Պատմությունը լի է դեպքերով, երբ կոմունիստները միմյանց ոչնչացրել են՝ չնչին տարաձայնությունների համար։ Նվիրվածությունը զոհաբերվում է պաշտոններին։ Կապիտալիստները, իրենց հերթին, առաջնորդվում են շահույթով։ Դաշինքները ժամանակավոր են՝ խզվում են, երբ մրցակիցը ավելի լավ առաջարկ է անում։ Ոչ մի եղբայրություն չի կարող գոյություն ունենալ մի համակարգում, որը բարձրագույն արժեք է համարում սեփական շահը։ Վերջում՝ երկու համակարգերն էլ ծնում են ներքին դավաճանություն։ Մեկը պահանջում է աթոռին կառչած մնալ, մյուսը՝ սեփական գրպանը լցնել։ Ոչ մեկն էլ չի կարող իրական նվիրվածություն կերտել, որովհետև երկուսն էլ հիմնված չեն վստահության, պատվի կամ համատեղ ճակատագրի վրա։ Նրանք կարող են ազգերին միայն տանել դեպի պառակտում ու ոչնչացում՝ ինչպես տեսնում ենք այս վերջին հարյուր տարում «քաղաքակիրթ» աշխարհում։ Ազգայնականությունը հակառակն է։ Այն միավորում է, որովհետև դրանով մարդիկ իրենց տեսնում են որպես մեկ ամբողջություն՝ մի պատմություն, մի արյուն, մի ճակատագիր։ Այդտեղ չկա մրցակցություն կամ դավաճանություն՝ կա հավատարմություն ազգին։ Սա է ուժի և միասնականության հիմքը։ Միայն ազգայնականությունը՝ ցեղակրոն արժեքների վրա հիմնված պետությունը, կարող է ծառայել հայրենիքի շահերին և տանել ազգին նոր բարոյական, նյութական ու հոգևոր բարձունքների։ Սա է պատճառը, որ ազգայնականությունը աշխարհով մեկ վերելք է ապրում, քանի որ այս ուղուց բացի բարգավաճման այլ ուղի չկա: 🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։