07:17:00 30.06.2026
Ճակատագրի բերումով մենք նորից կանգնած ենք նույն մարտահրավերների առաջ, որոնց բախվել է Դավիթ Բեկը մոտ 300 տարի առաջ, իսկ Նժդեհը՝ մոտ 100 տարի առաջ։ Նենգ դաշնակիցների, հայադավների և բնակչության գիտակից հատվածի անզգոնության ու պասիվության պատճառով՝ թուրքի յաթաղանը կրկին սպառնում է ողջ Սյունիքին, և դրա հետ մեկտեղ՝ մեր ամբողջ անկախ պետականությանը։
Այդ է պատճառը, որ մենք պարտավոր ենք վերականգնել մեր հերոս սպարապետների մարտական ոգին այս 21-րդ դարում՝ բարձրացնելով նրանց դիմադրության դրոշը և շարունակելով նրանց սուրբ պայքարը, որպեսզի երրորդ անգամ ոչ միայն փրկենք Սյունիքը, այլև վերջնականապես չեզոքացնենք ոսոխի բոլոր գրոհները՝ հաստատելով, որ Սյունիքը և առհասարակ մեր Հայրենիքն այլևս երբեք նման օրհասական վտանգի առաջ չեն կանգնելու։ Այս անգամ տապալելու ենք Բաքվի հանցավոր ռեժիմը և մեկընդմիշտ մասնատելու ենք այդ ահաբեկչական պետությունը՝ ապաշխարհվելով ողջ աշխարհի առջև։
Արարիչը Երրորդություն է սիրում. դրա համար Աստվածային նախախնամությունը մեզ տալու է այդ պատմական երրորդ ու վերջին հնարավորությունը՝ մեր ապագայի տերը նորից դառնալու համար։ Հետևաբար, թող մեր սպարապետների լուսավոր ոգիներն օրհնեն մեր անզիջում պայքարը՝ հանուն մեր ազգի, հայրենիքի և ապագա հաղթանակի։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ կամք։
Հանուն պետականության՝ նժդեհաբա՛ր
Դեպի՛ Մեծ Հայք, Դեպի՛ Փառահեղ Ապագա
#Ճակատագրի_Շարժումը #Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ