ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այսօր Արցախից եկած ծանոթներին դիմավորելուց իմացա...

02:00:00 27.09.2023

Այսօր Արցախից եկած ծանոթներին դիմավորելուց իմացա...

Այսօր Արցախից եկած ծանոթներին դիմավորելուց իմացա, որ 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ իմ ջոկի հրամանատար լեյնտենանտ Կամո Բագիրյանը անցյալ շաբաթ զոհվեց Հաթերքի դիրքերը պաշտպանելիս։ Կամոն իրոք անվախ էր ու երբ մեր դիրքի վրա ընկնում էին թշնամու բազում արկերը ու տեսնում էի Կամոի քաջարի ռեակցիան այդ ամենի հանդեպ, ես ավելի շատ էի ոգով լցվում և ավելի ինքնավստահ էի զգում, որ իմանում էի՝ իմ կողքը կանգնած էր։ 

Կամոի հետ կապը շարունակեցի պահպանել պատերազմից հետո էլ, և նա առաջիներից մեկն էր, ով սրտանց իր աջակցությունը ցուցաբերեց քաղաքականություն մտնելու իմ որոշման մասին։  

Արարիչը հոգիդ լուսավորի զինակից եղբայր, պատիվ էր քեզ ճանաչելը։ Հանուն քո ու քո նմանների անմահ հիշատակի, մենք կշարունակենք այս պայքարը։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։