ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Առաջին անգամ այս թերթերի վերնագրերը կարդալիս...

12:22:00 03.06.2025

Առաջին անգամ այս թերթերի վերնագրերը կարդալիս...

Առաջին անգամ այս թերթերի վերնագրերը կարդալիս կամ այս լուրերը լսելիս, շատերի մոտ կձևավորվի տպավորություն, թե ներկայիս նիկոլական իշխանությունը ևս մեկ արևմտամետ ու հակառուսական քայլ է անում։ Սակայն իրականությունը հակառակն է։ Ռուսաստանը, լինելով արդեն 300 տարվա կայսրություն, իր քայլերն անում է հաշվարկված՝ մի քանի քայլ առաջ տեսնելով, ինչը մեզ նման ազգի համար, որը մի կերպ վերականգնել և պահպանում է իր փոքր պետության անկախությունը, կարող է անհասկանալի թվալ։ Իրականում այս քայլը՝ Սյունիքում ռուսական հյուպատոսության բացման մերժումը և դրա փոխարեն մոտ օրերս Գորիսում ֆրանսիական հյուպատոսության բացումը, ձեռնտու է Կրեմլին կամ, ավելի ճիշտ, ռուս–թուրք–սիոնիստական հեռահար նպատակներին։ Մակերեսորեն «հակառուսական» այս քայլը, իրականում նպաստում է Ռուսաստանի հակահայկական ծրագրին։ Սա կարող է առաջին հայացքից հակասական ու տարօրինակ թվալ, բայց իրականում տրամաբանական է՝ հատկապես եթե քաղենք 2018 թ․ և 2020 թ․ դասերը։ Այդ ժամանակ Կրեմլի ուզածով տեղի ունեցավ «արևմտամետ–սորոսական հեղափոխություն», որպեսզի Արցախի կորուստը բարդվի այդ նույն «արևմտամետ սորոսականների» վրա՝ Ռուսաստանին մաքրելով մեղքից։ Այժմ էլ, ինչպես արդեն նշել եմ, ցանկանում են նույն սխեման կիրառել ամբողջ Հայաստանի դեմ, ինչը կիրառել էին Արցախի դեմ։ Ամենայն հավանականությամբ, Կրեմլի հրահանգով է, որ ներկայիս իշխանությունը «մերժում» է Ռուսաստանին և վարում «արևմտամետ» դիվանագիտություն, որպեսզի ապագայում, հարմար պահին, Ռուսաստանը կրկին (ինչպես արեց 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ) կանաչ լույս տա Բաքվի բռնապետին՝ այս անգամ Սյունիքի դեմ գրոհ սկսելու համար։ Ռուսաստանն էլ, Սյունիքում հյուպատոսարան չունենալու փաստը և Նիկոլի «արևմտամետ» քայլերը օգտագործելով, ձեռքերը ծալած նստելու է և նայելու, թե ինչպես են թուրքերը հարձակվում Հայաստանի վրա՝ «փրկիչի» պես կրկին ի հայտ գալու համար։ Այդ «փրկությունն» էլ, իհարկե, շատ թանկ է նստելու մեր ժողովրդի վրա, քանի որ այն նշանակելու է մեր բանակի վերջնական կազմալուծումը և մեր անկախության կորուստը, ինչը, միանշանակ, ավարտին է հասցնելու Հայոց ցեղասպանությունը։ Կարող ենք մեկ վայրկյան անգամ չկասկածել, որ սա է մեր ոխերիմ թշնամիների նպատակը։ Պարզապես ներկայիս դավաճան իշխանությունը, «խաղաղության» մասին անընդհատ բարբաջելով, մեր գլխի տակ բարձ է դնում՝ ինչպես մինչ այդ մեր գլխի տակ բարձ էին դնում նիկոլից առաջ եղած դավաճան ղեկավարները՝ համոզելով, թե «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում»։ Բայց արի ու տես՝ այդ հարցը շատ լավ էլ լուծում ստացավ ռազմական ճանապարհով։ Իսկ հիմա էլ Բաքվից բացի սպառնալիքներից ու «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի խոսակցություններից ուրիշ ոչինչ չենք լսում։ Ավելի կարելի է հավատալ, որ ուղտը կանցնի ասեղի ծակով, քան՝ այս նախկին և ներկա ազգադավ իշխանությունների ասածներին։ Երբ այս ամենը վերլուծենք սթափ մտքով, կհասկանանք մեր թշնամիների նպատակը, եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ և չզբաղվենք ինքնախաբեությամբ։ Այդ նպատակը ճիշտ հասկանալը և գիտակցելը մեր գլխավոր խնդիրների լուծման ուղիներ գտնելու առաջին քայլն է։ Միայն դրանից հետո մենք կկարողանանք անել ճիշտ և հեռատես քայլեր՝ մեր երկիրը համընդհանուր կործանումից փրկելու համար։ 🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։