ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Որքան մոտենում ենք կրկեսային ու կեղծ ընտրություններին...

06:02:00 01.12.2025

Որքան մոտենում ենք կրկեսային ու կեղծ ընտրություններին...

Որքան մոտենում ենք կրկեսային ու կեղծ ընտրություններին, մեր երկրում համատարած դավաճանությունն ու նեխվածությունը ավելի ակնհայտ են դառնում, որովհետև հենց այս ժամանակներում բոլորի իսկական դեմքերը բացահայտվում են։ Գնալով ավելի պարզ է դառնում շատերի համար, որ այս ամբողջ ազգադավ նեոբոլշևիկյան համակարգը մինչև արմատները փտած է, և հետևաբար իրական ու դրական փոփոխություն կարող է առաջացնել միայն այն քաղաքական ուժը, թեպետ առայժմ փոքրաթիվ, որն ամբողջությամբ դուրս է այս համակարգից և ամբողջությամբ՝ դրա դեմ։ Համակարգից լիովին դուրս կանգնած նման քաղաքական շարժման կամքից ու վճռականությունից միայն կարող է առաջանալ իրական ազգային հեղափոխություն։

  Այս պայքարում, որտեղ մեր նպատակը ազգային գաղափարախոսությունը հասցնելն է հաղթանակի՝ կերտելով Ցեղակրոն պետություն, մենք չենք կարող թույլ տալ որևէ կիսատ-պռատություն։ Պետք է հստակ գիտակցել ճշմարտությունը և ամբողջ սրտով ու հոգով նվիրվել այդ ուղուն՝ մինչև հասնենք մեր նպատակին և կատարենք մեր պատմական առաքելությունը։ Եթե իսկապես ուզում ենք ազգային հեղափոխություն ու վերածնունդ, ապա միանշանակ սա է միակ իրատես ճանապարհը։ Ստերը շատ են լինում, բայց ճշմարտությունը մեկն է։ Մենք վստահ ենք, որ ճիշտ ուղու վրա ենք, որովհետև այս պայքարը չէինք շարունակի, եթե այլ կարծիք ունենայինք։ Քանակապես մեծ կուսակցությունները՝ իրենց անթիվ փողերով ու անհոգի անդամներով, մեզ չեն վախեցնում, քանի որ նրանք մի օր ներսից պայթելու են, ինչպես ուռչած փուչիկը, որը կպայթի մի փոքրիկ ասեղի հպումից։ 

Թող մյուսները վազեն քվեաթերթիկների ու կարճատև հավանությունների հետևից, մենք քայլում ենք մեր ճակատագրի ուղղությամբ՝ կերտելու նոր պատմություն։ Թող նրանք փողերով ստեղծեն ժամանակավոր, անցողիկ, սեզոնային ու դատարկ կուսակցություններ, մենք մեր անսասան կամքով հավիտենական Օրդեն ու ապագա հայ ազգային պետության հիմքն ենք կառուցում:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ 

#Այս_Անգամ_Աշխարհը #Ճակատագրի_Շարժումը


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։