03:05:00 11.06.2026
Ինչպես մեր քաղաքական շարժումը կանխատեսել էր նախընտրական ու կրկեսային քարոզարշավի առաջին իսկ օրվանից, ԱԺ մտավ պարտվողականության ու դավաճանության քառագլուխ կուսակցությունը, որպեսզի իրար հետ միասին՝ Կրեմլի պատվերով, շարունակեն Հայ ազգի դեմ դավեր նյութել և ոչնչացնել մեր անկախությունը։
Ուղղակի զարմանում եմ մեր այն հայրենակիցների վրա, ովքեր դեռ հավատում են այս կեղծ ընտրություններին և «ընդդիմությանը» հորդորում են, որ նրանք իրենց «մանդատները վայր դնեն»՝ չգիտակցելով, որ ռուսոֆիլ օլիգարխների առաջադրանքը ամենասկզբից երբեք չի եղել Գերագույն խրտվիլակ դավաճանին հաղթել քվեաթերթիկներով, այլ՝ սուտ ընդդիմություն խաղալով, ապահովել նրա թիկունքը, ինչպես արել են 2018 թվականից ի վեր։ Նրանք փաստացի Պարոն Ժեխապետի քաղաքական թիկնապահներն են, որոնք Ռուսաստանի համար կարևոր դեր պետք է խաղան ապագայում՝ Հայաստանը «փրկելով» բոբո «արևմտամետ» ու «հակառուս» իշխանությունից։ Իսկ մյուս անպիտան կուսակցությունները այս ազգադավ նեոբոլշևիկյան համակարգի համար պարզապես ծառայում էին որպես արբանյակներ՝ բազմազանության ու «ժողովրդավարության» պատրանք ստեղծելու նպատակով։
Մոսկվան, ինչպես 2021 թվականին, նորից մեր ժողովրդին խաբեց, մոլորեցրեց ու հիասթափեցրեց, բայց վստահ եմ՝ սա վերջին անգամն է, որ նման օպերացիա է կարողանալու իրականացնել մեր երկրում, քանի որ նրա ստեղծած պատրանքը վաղ թե ուշ պատռվելու է...
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ