08:57:00 26.03.2026
Անդրանիկը իր պայքարը սկսել էր, երբ հայությունը ապրում էր իր ամենադաժան տարիները՝ անցնելով բազմաթիվ ջարդերի ու ցեղասպանության միջով: Երբ շատերը կարծում էին, թե անհույս էր վիճակը, թե հայ ազգը դատապարտված է կործանման ճակատագիր ունենալուն, Անդրանիկը և նրա նմանները դիմեցին զենքի ուժին, որովհետև նրանք չգիտեին՝ անհույս լինելը ինչ է նշանակում: Նրանք հասկանում էին, որ չկան անհույս իրավիճակներ, կան միայն անհույս մարդիկ: Որտեղ թույլերը, վախկոտներն ու ստրկամիտները տեսնում էին ավար, ուժեղ քաջորդիները տեսնում էին նոր փառահեղ պայքարի սկիզբ:
Նրանց մտքով երբեք չէր անցնում հանձնվել, քանի որ նրանց համար դա երբեք տարբերակ չէր կարող լինել: Հանձվնել նշանակում էր դավաճանել Հայրենիքին ու պատմության վրեժին և ձախողել հայ ազգի ազատագրական առաքելությանը: Անդրանիկի կիսանդրուն նայելով՝ չենք կարող չզգալ, որ մենք պատասխանատվություն ունենք այն բոլոր ազատամարտիկների հանդեպ, ովքեր քրտինք ու արյուն են թափել մեր հայրենի երկրի համար: Մեր հերոս նախնիները մեր հայրենի հողերը ազատագրելով՝ հավաստիացնում էին ապագա սերունդների գոյությունը: Ամեն քառակուսի մետր հող, որն արյամբ ու զոհաբերությամբ ազատագրվել է, ազատագրվել է այն հայորդիների կողմից, ովքեր Անդրանիկի ազատատենչ ոգին են կրել:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ