ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրեցօր թեժացող դեպքերը....

02:00:00 15.09.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրեցօր թեժացող դեպքերը....

Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրեցօր թեժացող դեպքերը ինձ համար ամենևին զարմանալի չեն: Ես այս իրադարձությունները առավել քան 15 տարի առաջ (երբ նոր էի ընդունել կարմիր հաբը) էի կանխատեսել ու ամերիկահայերին անընդհատ զգուշացրել: Այնքան լուրջ էի ընդունում այդ գալիք վտանգը, որ իմ աշխատած գումարներով տարբեր տեսակ զենքեր, փամփուշտներ և ռազմական այլ իրեր էի գնում՝ հասկանալով, որ ամեն պահ կարող է այնտեղ քաղաքացիական պատերազմ բռնկվի: Սակայն համալսարանն ավարտելուց հետո սկսեցի գիտակցել, որ իմ պայքարը ոˊչ Ամերիկայում է, ոˊչ էլ որևէ այլ օտար երկրում: Գիտակցեցի, որ ես կարող եմ մինչև վերջ պայքարել միայն այն բանի համար, որի նկատմամբ անսասան սեր ու հավատք ունեմ: Ուստի հասա այն եզրահանգման, որ իմ կռիվը պետք է տեղի ունենա միմիայն իմ Հայրենիքում՝ ընդդեմ բոլոր ներքին ու արտաքին թշնամիների: Հետևաբար, զենքերս փոխանցեցի ընտանիքիս տարբեր անդամներին, միակողմանի տոմս գնեցի ու եկա Հայաստան։ Կուզեմ բոլոր արժանապատիվ սփյուռքում ապրող հայրենակիցներիս կոչ անել, որ նույնը անեն:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։