ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ամերիկայի փոխնախագահի Հայաստան այցից հետո Հայաստանում և Սփյուռքում...

05:20:00 10.02.2026

Ամերիկայի փոխնախագահի Հայաստան այցից հետո Հայաստանում և Սփյուռքում...

Ամերիկայի փոխնախագահի Հայաստան այցից հետո Հայաստանում և Սփյուռքում ապրող «արևմտամետներն» ու «հակառուսները» հրճվում են՝ շարունակելով պնդել, թե Հայաստանը իբր պոկվում է Ռուսաստանից և ընդհանրապես ռուսական ազդեցությունից, և հարյուր հազարավոր հայեր հավատում են այս անհեթեթությանը։ Իսկապե՞ս կարծում են, որ այն խմբակը, որը իշխանության եկավ Կրեմլի օգնությամբ (սա ապացուցել եմ և նորից կապացուցեմ մեկ այլ գրառման մեջ) և Արցախը դավաճանեց Կրեմլի ուզած ձևով, այդքան հեշտությամբ կարող է «պոկվել» Ռուսաստանից, իսկ ռուսները պարզապես նստեն ու ժպտալով հետևեն այդ ամենին՝ առանց որևէ բան անելու։

Զարմանալի է, որ մինչ օրս չեմ լսել գրեթե որևէ քաղաքական վերլուծաբանի, ով հստակ ասի, որ Արևմուտքի հետ այս մակերեսային մերձեցումը և կեղծ «խաղաղության» օրակարգի հաստատումը տեղի են ունենում հենց այն պատճառով, որ Կրեմլն է դա ուզում և թույլ է տալիս, ճիշտ այնպես, ինչպես ավելի քան 20 տարի թույլ էր տալիս, որ սորոսական գրասենյակները գործեն Հայաստանում։ Այս ամենը Կրեմլին ձեռնտու է երկարաժամկետ հեռանկարում։

Ինչո՞ւ։ Որովհետև նա հող է նախապատրաստում ապագայում Հայաստանի Հանրապետության տարածք զորք մտցնելու համար՝ կրկին ներկայանալով որպես «խաղաղապահ», ինչպես արեց Արցախում։ Կրեմլի համար հարմար պահ կստեղծվի այն ժամանակ, երբ Ամերիկան զբաղված լինի սեփական ճգնաժամերով (գուցե 2028թ-ի ընտրությունների ժամանակ) և հայ-ադրբեջանական հակամարտությունը կրկին թեժանա։ Այդ պարագայում նա կգա մեզ «կփրկի»՝ լուծարելով մեր բանակն ու պետությունը, ինչպես եղավ Արցախի դեպքում, և իրեն կհաստատի որպես այս տարածաշրջանի «միակ անվտանգության երաշխավորը»։ Դրանից հետո ամբողջ Հայաստանը կհանձնվի Ադրբեջանին՝ ի կատար ածելով իրենց «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը։

Սա, իհարկե, Ռուս-թուրք-սիոնիստական պլանավորված նպատակն է՝ ուղղված Հայաստանի դեմ, սակայն հաշվի չեն առել, որ այս անգամ իրենց ծրագրերը այդքան հեշտությամբ առաջ չեն գնա, որովհետև աշխարհակարգը փոխվելու է և փոխվելու է շատ կտրուկ։ Երբ գան այդ քաոսային ժամանակները, մենք՝ հայերս, մենակ ենք լինելու և ստիպված ենք լինելու անհողդողդ պայքար մղել մեր անկախության և անգամ մեր գոյության համար։ Սա է «Մատրիքսից» դուրս դաժան իրականությունը, որի մասին մեզ միտումնավոր չեն ասում։ Մեզ շարունակում են հիպնոսի տակ պահել՝ քարոզելով իրենց «խաղաղության» մասին բարբաջանքը: Բայց մենք՝ գիտակից և արժանապատիվ հայերս, պարտավոր ենք սա հասկանալ, եթե չենք ուզում, որ Հայաստանի Հանրապետության հետ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Արցախի Հանրապետության հետ։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։