02:52:00 18.06.2026
Կեղծ ընտրություններից հետո, լսելով մարդկանց խոսակցությունները, հիշում եմ այն հայտնի ասույթը, որ ավելի հեշտ է մարդուն խաբել, քան համոզել, որ խաբված է։ Մարդիկ դեռ չեն ուզում հավատալ, որ բոլոր կուսակցությունները ծախված ու դավաճանական են, իսկ ամբողջ համակարգը՝ հիմնովին փտած և հակահայկական։ Նրանք դեռ սին հույսեր են փայփայում այս նեոբոլշևիկյան համակարգի տարբեր քաղաքական մարմնավաճառների նկատմամբ և, միաժամանակ, իմ ասածները «ծայրահեղ» են համարում։ Սակայն իրական ծայրահեղությունն այն է, երբ մարդն անընդհատ ինքնախաբեությամբ է զբաղվում և կտրվում իրականությունից։
Հարգելի հայրենակիցներ, սա քաղաքական պատերազմ է․ կողմնորոշվե՛ք՝ կա՛մ ազգային-անկախական դիրքորոշում եք որդեգրում, կա՛մ աջակցում եք այս համակարգին։ Երկուսը միաժամանակ հնարավոր չէ։
Մեր շարժման նպատակն իր ստեղծման առաջին իսկ օրվանից եղել է՝ այս համակարգից դուրս կանգնելով, հայությանը, հատկապես երիտասարդությանը, 21-րդ դարում ցույց տալ հայ ազգայնականության քաղաքական ուղին և միակ ճշմարիտ ճանապարհը։
Ուստի կանգնի՛ր պատմության ճիշտ կողմում, միացի՛ր կամ աջակցի՛ր «Հոսանք»-ին՝ hosank.net/am/join
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ