06:47:00 24.11.2025
Երբ պատերազմից վերադառնալուց հետո՝ որպես անհայտ հայրենադարձ և հասարակ շարքային զինվոր, մեն-մենակ ու առանց որևէ օգնության հիմնադրեցի մեր կազմակերպությունը և սկսեցի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, վաղուց արդեն հասկացել էի, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է մի քաղաքական շարժում, որը ոչ միայն ընդհանրապես որևէ կապ չունի «նախկին» ու «ներկա» աղբանոցի հետ, այլ նաև ամբողջությամբ դեմ է այդ «նախկիններից» ու «ներկաններից» բաղկացած ազգադավ նեոբոլշևիկյան համակարգին։
Դրա պատճառով ես հասկացա, որ իմ ստեղծած շարժման կորիզը կառուցելու համար պետք է աշխատեմ նոր սերնդի երիտասարդներին (սովորաբար 25-ից ցածր) ներգրավելու ուղղությամբ, որովհետև նրանք չեն կոռումպացվել այդ աղտոտված ճահճի հետ առերեսվելու պատճառով։ Բայց հետաքրքիրն այն է, որ դա ինքնին տեղի ունեցավ, քանի որ երիտասարդները սկսեցին ինքնուրույն գրել ինձ և կապ հաստատել՝ ասելով, որ իմ քարոզած գաղափարների մեջ տեսնում են իսկական հայ ազգայնականություն։
Ճիշտ և իրական ազգային շարժումը չի կարող գոյատևել առանց երիտասարդների ներգրավման։ Երիտասարդները շարժման էներգիան, նորարար գաղափարների և անկաշկանդ կրքի աղբյուրն են։ Եթե առաջնորդը ցանկանում է մաքուր, ուժեղ և երկարատև շարժում կառուցել, նա պետք է վստահի և ներգրավի երիտասարդներին՝ նրանց տալով մասնակցության ու քաղաքական դաշտում իրենց գաղափարները արտահայտելու հնարավորություն։ Ապագայում հենց նրանք կլինեն շարժման և հետո մեր շարժումից բխած ապագա ազգային պետության հենասյուները, որոնք կպահպանեն հայ ազգի ինքնությունը և արիական արժեքները։
Այս պահին մեր հայրենակիցների մեծ մասը, նույնիսկ խելքը գլխին մարդիկ, չեն հասկանում իմ բռնած ուղին, քանի որ անհույս ու ցինիկ են դարձել։ Շատերը կարծում են, թե ես իմ մտավոր կարողությունն ու ժամանակը իզուր եմ վատնում մի բանի վրա, որը, ըստ իրենց, «երբեք չի հաջողվի»։ Այդպես են կարծում, որովհետև ապրում են միայն ներկայով և չեն կարող իրենց քթից հեռու տեսնել։ Սակայն այն փաստը, որ իմ ուղերձը արձագանք է գտնում նոր սերնդի երիտասարդների շրջանում, ամենամեծ նշանն է վերին ուժերի կողմից, որ ես ճիշտ ուղու վրա եմ։ Եվ խոսք եմ տալիս, որ մի օր ամբողջ ազգը դա կհասկանա։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ