07:13:00 19.11.2025
Իրական ազգայնական քաղաքական շարժումը մի օր պետք է խոսի ոչ միայն իր ներկայիս անդամների, աջակիցների ու համակիրների հետ, այլև այն ողջ ազգի հետ, որը իր անզիջող պայքարով ցանկանում է միավորել։ Այդ նպատակով խորհրդանշաններն ունեն մեծ նշանակություն։ Հատուկ, տարբերվող համազգեստը պարզապես հագուստ չէ՝ այն տեսողական լեզու է։ Համազգեստը արտահայտում է կարգապահություն, միասնություն, ընդհանուր նպատակ և պատրաստակամություն՝ ավելի վեհ նպատակի համար պայքարելու ու զոհաբերելու:
Երբ շարժումն ունի իր սեփական ու առանձնահատուկ համազգեստը, այն ստեղծում է յուրահատուկ ինքնություն, որը մարդիկ կարող են տեսնել, ոչ միայն լսել։ Այն դառնում է անմիջապես ճանաչելի, հիշվող և զգացմունքային ուժով լիցքավորված։ Այն ասում է ազգին․ այստեղ կանգնած է, թեպետ առայժմ փոքրաթիվ, բայց այնուամենայնիվ կարգապահ ուժ՝ մեկ կամքով, մեկ առաքելությամբ, մեկ ճակատագրով։ Շարժումը ամբոխին դարձնում է ժողովուրդ, իսկ համազգեստը ժողովրդին դարձնում է ազգ:
Այն շարժումները, որոնք չունեն իրենց սեփական խորհրդանիշներն, դրոշներն ու համազգեստը, մնում են պառակտված, ցրված ու դատապարտված։ Իսկ վեհ գաղափար ներկայացնող և սեփական համազգեստով ու խորհրդանշաններով հաստատված շարժումները քայլում են արմատապես նոր ազգային պետության ու փառահեղ ապագայի կերտման ճանապարհով»։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ