05:01:00 19.08.2025
Քաղաքական կազմակերպությունը չի կարող շարժման վերածվել, առավել ևս՝ պատմություն կերտող շարժման, եթե իր հիմքում չունենա ճշմարիտ գաղափարախոսություն։ Այն պետք է իմանա, թե ինչի համար է պայքարում, բայց նույնքան կարևոր է, որ իմանա նաև՝ ինչի դեմ է պայքարում։ Մեր հայրենադավ, ապիկար կառավարությունն ու նրանց հետ համագործակցող ազգադավ կեղծ ընդդիմադիրները (այդ թվում՝ «արևմտամետների» ճնշող մեծամասնությունը) վարում են նույն պարտվողական ու դավաճանական քաղաքականությունը, ինչ բոլշևիկները՝ հարյուր տարի առաջ, համագործակցելով կամ թուրքերի, կամ ռուսների, կամ էլ երկուսի հետ միասին:
Այն ժամանակ նրանք, թշնամու ճամբարին աջակցելով, մեր երկրի հինգերորդ շարասյունն էին, որը դանակ էր խրում պետության մեջքին։ Նժդեհի թիվ մեկ թշնամին հենց այսպիսի բոլշևիկ ու թրքացած հայերն էին։ Ցավալի է, որ նույնը կրկնվում է մեր օրերին, բայց այս անգամ ավելի թաքուն կերպով, որովհետև ներկայիս նեոբոլշևիկները հանդես են գալիս որպես ազգային գործիչներ կամ նույնիսկ ազգայնականներ։ Սակայն որքան էլ նրանք փորձեն այդպես իրենց ներկայացնել, միևնույն է՝ չեն կարող փոխել իրենց՝ ապազգային, պիղծ մտածելակերպն ու էությունը:
Հետևաբար ցանկացած հայ ազգային քաղաքական շարժում պետք է քաջ գիտակցի, որ 21-րդ դարում մեր անկախությանը սպառնացող թիվ մեկ գաղափարախոսությունը հենց նեոբոլշևիզմն է։ Եվ այդ գիտակցումից հետո պետք է մղի անզիջում պայքար այդ՝ հակահայկական, կործանարար երևույթի դեմ։ Լիբերալիզմը և կապիտալիզմը, իհարկե, նույնպես սպառնալիքներ են, բայց իրականում դրանք իրենց նպատակով շատ չեն տարբերվում նեոբոլշևիզմից։ Երկուսն էլ ապազգային են և հաճախ համագործակցել են ու շարունակում են համագործակցել իրար հետ, քանի որ երկուսն էլ ուղղված են արիական ցեղի դեմ՝ խարխլելով մեր արժեհամակարգը և կործանելով մեր քաղաքակրթությունը։
Միայն Նժդեհի բոցավառ ոգով օրհնված ազգային քաղաքական շարժումը կարող է չեզոքացնել այս վտանգը՝ այն վերջնականապես արմատախիլ անելով մեր Հայրենիքից։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Ոչնչացրո՛ւ նեոբոլշևիզմը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ