ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Անդրանիկ անունով մի տղաամարդ է լինում, ով 1990-ականներին Երևանում իր մարտական ընկերների հետ մի մեծ խնջույքի ժամանակ պատմում է, թե ինչպես ինքն ու իր եղբայրը տարիներ առաջ փորձում էին ԱՍԱԼԱ-ի անդամ դառնալ...

11:30:00 27.01.2025

Անդրանիկ անունով մի տղաամարդ է լինում, ով 1990-ականներին Երևանում իր մարտական ընկերների հետ մի մեծ խնջույքի ժամանակ պատմում է, թե ինչպես ինքն ու իր եղբայրը տարիներ առաջ փորձում էին ԱՍԱԼԱ-ի անդամ դառնալ...

Անդրանիկ անունով մի տղաամարդ է լինում, ով 1990-ականներին Երևանում իր մարտական ընկերների հետ մի մեծ խնջույքի ժամանակ պատմում է, թե ինչպես ինքն ու իր եղբայրը տարիներ առաջ փորձում էին ԱՍԱԼԱ-ի անդամ դառնալ, սակայն ցանկացողները շատ լինելու պատճառով ընդունում էին միայն կռիվներում թրծվածներին: Նրանք հասկացան, որ երբեք չեն ընդգրկվի, եթե որևէ երկրում պատերազմական գործողությունների չմասնակցեին ու փորձ չկուտակեին, որի արդյունքում որոշեցին մեկնել Իսրայել և կամավոր մասկացել պաղեստինցիների դեմ պատերազմում: Երեք ամիս իսրայելական բանակում ծառայելով բավականին հմտացան, և պատմում է, թե ինչպես գիշերները տանկով կրակում էին պաղեստինցիների մի դիրքի վրա, իսկ ցերեկը տանկը քողարկում էին լեռան լանջին: Մի գիշեր տանկից ոչ հեռու՝ ձորում մի կտոր հաց կերան Անդրանիկը, նրա եղբայրը ու երկու հրեա, և երբ հետ բարձրացան տանկի մոտ, հանկարծ նկատեցին, որ տանկի թրթուռին հենած մի ստվարաթուղթ կա: Թուղթը վերցրին և զարմանքից քարացան, քանի որ հայերեն գրություն կար...

Այս ամենը պատմելուց հետո խնջույքի մասնակիցներից Վազգեն անունով մի տղամարդ ընդհատում է Անդրանիկին, և ցանկանում է պատմել իր փորձի մասին: Նա պատմում է, թե ինչպես նույն թվականներին ինքն իր երկու ընկերներով նույնպես մեկնեցին Իսրայել, բայց, որպես արաբ կամավորականներ ընդգրկվեցին պաղեստինական բանակի հետևակում: Նա շարունակում է պատմությունը՝ ասելով, որ մի օր նրանց պաղեստինցի հրամանատարը հրաման է տալիս գնալ հետախուզության: Անտառից այն կողմ, լեռան գագաթից հրանոթով ու տանկով իսրայելցիները միշտ ռմբակոծում էին իրենց դիրքերը: Հրաման ստացան գաղտնի հասնել վտանգավոր բարձունքին և ականապատել թշնամու հրանոթներն ու տանկը: Գնացին երեք հայերով և սողեսող հասան զույգ հրանոթներին և երկուսն էլ ականապատեցին: Բարձունքից քիչ ներքև նկատեցին տանկը, որի շրջապատում մարդ չկար: Վազգենը սողեսող մոտեցավ տանկին, և ականը դրեց թրթուռին՝ ներսից, որ հանկարծ իսրայելցիները չնկատեն: Հենց տանկից սողեսող հեռանալիս, հանկարծ տանկից ներքև, ձորում ձայներ լսեց, և սարսափած անշարժացավ, քանի որ հայերեն էին խոսում: Հայերենը լսելուց հետո մտափոխվում է, և իր մտքում ասում է՝ «հրեաների ու պաղեստինցիների հերն էլ անիծած, հո հային չեմ սպանելու», որից հետո վնասազերծում է ականը: Այնուհետև Վազգենի ձեռքի տակ մի հաստ, սպիտակ ստվարաթուղթ է ընկնում և ակնթարթորեն հանում է իր գրիչը և հայերեն մի երկտող գրում ու թուղթը տեղադրում թրթուռի վրա:

Խնջույքում բոլորը ուշադիր ու փշաքաղված լսում էին պատմությունը, և Վազգենը նայելով Անդրանիկին ասաց՝ «ես թղթի վրա կգրեմ այն խոսքերը, ինչ գրել էի 17 տարի առաջ ու դրել տանկի թրթուռին»: Անդրանիկն էլ հանեց տանկի թրթուռին հենց այն ստվարաթուղթը, որը փրկեց իր ու իր եղբոր կյանքը 17 տարի առաջ: Վազգենը ու Անդրանիկը միաժամանակ բոլորի առաջ այդ թղթերը դրեցին սեղանին և տեսան, որ երկուսի վրա նույն ձեռագիրն է ու նույն գրությունը՝ «Կյանքդ հայ լինելուն կպարտիս».....

Հ.Գ. Այս պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։