ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մարտակերտի լեռնային մասում էի ծառայում պատերազմի ժամանակ...

02:00:00 07.10.2021

Մարտակերտի լեռնային մասում էի ծառայում պատերազմի ժամանակ...

Մարտակերտի լեռնային մասում էի ծառայում պատերազմի ժամանակ, որտեղ Հոկտեմբերի սկզբին ձյուն եկավ ու գիշերները լավ ցուրտ էր լինում: Հետաքրքիր է, որ պատերազմի ամբողջ ընթացքում չմրսեցի ու չհիվանդացա, նույնիսկ երբ առաջին երկու-երեք շաբաթը թաքստոցում էինք քնում խոնավ հողի վրա: Պինդ մնացի, բայց կապիտուլացիայի լուրը լսելուց հետո կարծես թե օրգանիզմս թուլացավ ու զայրութից թոքաբորբ ստացա՝ ջերմությունս հասցնելով գրեթե 40 աստիճանի: Երեք օր բլինդաժում պառկած մնացի մինչև եղբորս օգնությամբ ինձ իջեցրին գյուղի հիվանդանոց՝ սիստեմա միացնելու համար: Կյանքում երևի այդքան ընկճված չէի եղել..... #14Նոյեմբերի2020թ #Martakert #Artsakh #KarabakhIsArmenia

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։