02:00:00 02.05.2020
Ամեն անգամ, երբ Հայրենիքի տարբեր փողոցներում զբոսնելիս տեսնում եմ թափած աղբը և քանդած փողոցները, իմ մտքում հղանում է մի գաղափար, մի լուծում, որով կկարողանանք այդ մեծ խնդիրը լուծել ու շտկել այդ ողբալի իրավիճակը: Սակայն, պետք է անկեղծանամ, որ այդ գաղափարը իմը չէ, այլ սովորել եմ գերմանական Նացիոնալ Սոցիալիստական շարժումից: Հիտլերի Գերմանիայում օրենք էր դարձել, որ յուրաքանչյուր 18-25 տարեկան գերմանացի երիտասարդ (կին կամ տղամարդ) պետք էր կամավոր 6 ամիս ծառայել բանվորական կազմակերպության մեջ (Reichsarbeitsdienst), և հայրենիքի տարբեր վայրերում մաքրել աղբը և վերանորոգել քանդած շենքերը, փողոցները, և այլն: Դա ոչ միայն արվում էր երկիրը գեղեցկացնելու համար, այլև՝ ժողովրդին միավորելու և արմատավորելու այն գաղափարը, որ հայրենիքին կարելի է ծառայել նաև բահերով: Հայաստանն էլ պետք է միանշանակ ընդօրինակի այս գաղափարը, որպեսզի մեր երկրում վերածնվի աշխատասիրությունը, և բանվորական ու գյուղական աշխատանքը դառնա մեծ պատիվ: Միայն այդպես հայ երիտասարդը կգիտակցի, որ բահով կանգնած բանվորը և մանգաղով կանգնած գյուղացին նույնքան կարևոր են Հայրենիքին, որքան հրացանով սահմանին կանգնած զինվորը: Աշխատասիրություն և զոհաբերություն, ահա միայն այդ երկու առաքինությունների շնորհիվ կարող ենք կառուցել կայուն երկիր, և դրանք պարզապես ոչնչով չենք կարող փոխարինել:
Շնորհավոր բոլոր արժանապատիվ հայ գյուղացիների և բանվորների տոնը:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։