02:00:00 31.03.2017
Իմ նոր տան վերանորոգումը գրեթե ավարտված է, և այս ամիսն առաջինն է իմ կյանքում, երբ ապրում եմ առանց վարձավճար և իմ սեփական տան մեջ՝ հայրենիքում։ Ուրախ եմ հայտարարել, որ այն, ինչ ցանկացել էի ու իմ մտքում պատկերացրել տարիներ շարունակ, վերջապես իրականացավ։ Ես միշտ հավատում և պատկերացնում էի, որ ես մի օր կապրեմ իմ երկրում, ու ճիշտ այդպես էլ ստացվեց։ Ճիշտ է, այդ միտքը ես շատ վաղուց ունեի, բայց վերջնական կտրուկ որոշումը կայացրի մոտ մեկ ու կես տարի առաջ, և հենց այդ ժամանակ էլ դադարեցրի ամեն ինչ և իմ բոլոր ջանքերն սկսեցի ուղղել դեպի հայրենիք տեղափոխվելու ուղղությամբ։ Դա ինձ հեշտ չտրվեց․ բավականին երկար ժամանակ, աշխատանք և փող եմ ներդրել այդ նպատակը իրականացնելու համար։ Աշխատանքից հեռացա, նոր աշխատանքի առաջարկը մերժեցի ու որքան գումարը, որ ես հավաքած ունեի, ծախսեցի իրերս ուղարկելու, տոմս առնելու, սեփական տուն գնելու, և տունս վերանորոգելու վրա։ Այդ ծախսերը, երբ լրիվ գումարում եմ իրար, ավելի էժան են լինում, քան այն ծախսը, որը լեմինգ սփյուռքահայերի մեծամասնությունը ծախսում է իրենց մեկ օրվա ստից հարսանիքի համար։ Շատերը ինձ հարցնում են, թե ինչպես եմ փող աշխատում, բայց ես դրա պատասխանը տվել էի առավել քան մեկ տարի առաջ. ունեմ իմ փոքր սեփական կրկնուսուցման բիզնեսը, որը աշխատացնում եմ համացանցով, ու դա անում եմ արդեն իսկ հինգ տարի, բայց դա ժամանակավոր է և այդքան էլ հուսալի աշխատանք չէ։ Ասածս այն է, որ այնքան երկար ժամանակ եմ ցանկացել, մտածել, և երազել հայրենիք տեղափոխվելու ու տուն գնելու մասին, որ կյանքս այդպես էլ դասավորվեց՝ վերջապես հասա իմ նպատակին։ Ի սզբանե էր կամքը, հետո եկավ հավատքը և վերջապես առաջացավ այդ ուղությամբ աշխատանքը։
- Հայկ Նազարյան
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։