06:00:00 04.04.2024
Բոլորս տեսնում ենք մեր հայրենակիցների մեծ մասի հիասթափությունը ու անտարբերությունը, որը առաջացավ 2018թ-ից հետո, հատկապես 2020թ-ից հետո, և շատերը կարծում են, որ սա մշտական է ու այս վիճակից մեր ազգը չի դուրս գա, բայց չարաչար սխալվում են։ Ժողովուրդները ձեռքի հեռախոսի պես լիցքավորվում ու լիցքաթափվում են պարբերաբար, և եթե մենք դիտարկենք մեր պատմության վերջին 40 տարին կնկատենք մի հետաքրքիր օրինաչափություն.
1988թ-ի սկսվեց Արցախյան շարժումը, որից առաջացավ մեծ ազգային զարթոնք և համախմբում Արցախի շուրջ։ Այնուհետ «պատահաբար» եղավ Սպիտակի երկրաշարժը, որը փորձեց կոտրի մեր մեջքը, բայց մենք ամեն դեպքում Արցախը ազատագրինք, սակայն կիսատ մնաց գործը, քանի որ Արցախը չմիացվեց Մայր Հայաստանին։ Այդ ամեն ինչին հետևեց մութ ու ցուրտ տարիները, մեծ արտագաղթ, և մեծ ատելություն էր կուտակվում Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա հանցագործ կառավարության դեմ։ Այդ էներգիան շարունակեց կուտակվել ու 1999թ-ին ստեղծվեց Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի դաշինքը, որը նոր ազգային վերևլքի սկիզբ կարող էր դառնար, բայց այդ նույն թվականի Հոկտեմբերի 27-ին գնդակահարվեցին այդ երկու ազգային մեծ գործիչները։ Այդ էներգիան կրկին լիցքաթափվեց ու նորից առաջացավ մեծ հիասթափություն ու ատելություն կառավարության դեմ։ Մոտ տասը տարի անցավ ու 2008թ-ին այդ լիցքավորված էներգիան ԼՏՊ փորձեց օգտագործել իր օգտին, որից հետո եղավ Մարտի 1-ի աղետալի դեպքերը։ Իհարկե այդ դեպքերից հետո նորից մեր ազգը ապրեց մեծ հիասթախություն և նորից հայտնվեց լիցքաթափված վիճակում։ Եվս մի 10 տարի տևեց, որպեսզի այդ էներգիան նորից կուտակվի և 2018թ-ին այդ կուտակված էներգիան Նիկոլ Փաշինյանը օգտագործեց իր օգտին, և բոլորս տեսանք, թե դրանից հետո ինչ փորձանք եկավ մեր ազգի ու հայրենիքի գլխին։
Այսինք մենք նկատում ենք, որ մոտ 10 տարի է տևում, որ ազգը նորից լիցքավորվի հիասթափված ու լիցքաթափված վիճակից։ Թշնամական ու պատեհապաշտ ուժեր կան, ովքեր դա շատ լավ գիտեն ու դրա համար փորձում են այդ էներգետիկ կրակը մարեն, ինչպես տեսանք առաջին երկու օրինակներում կամ օգտագործեն սխալ ու ազգակործան նպատակների համար, ինչպես տեսանք վերջին երկու օրինակներում։ Այս ամենը դիտարկելով մենք կարող ենք մաթեմատիկական հետևություն անել և գալ այն եզրահանգման, որ այժմ ազգը լիցքավորման գործընթացում է և այդ էներգիան կամաց-կամաց կուտակվում է։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, այդ կուտակված էներգիան հասնելու է իր գագաթնակետին մոտ 2028թ-ին՝ 2018թ-ից 10 տարի հետո։
Սա մեզ՝ արժանապատիվ հայերիս հուշում է, որ մենք հիմիկվանից պիտի պատրաստվենք այդ օրհասական ժամանակի համար, որպեսզի այդ կուտակված էներգիան ճիշտ ուղությամբ օգտագործենք, որը իսկապես կբխի մեր ընդհանուր ազգային ու պետական շահերից։ Եթե մենք՝ հայ ազգայնականներս այդ էներգիան չկարողանանք ճիշտ օգտագործել, պատեհապաշտ ու գործակալ սրիկաներ կհայտնվեն, ովքեր նորից և գուցե վերջին անգամ մեր ազգին հիասթափեցնեն՝ մեր երկիրը վերջնականապես տանելով կործանման։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր ազգային շարժումը զարգացնենք. մենք պարտավոր ենք այդ գալիք մակընթացության ժամանակ մեր հայրենակիցներին ճիշտ և հաղթական ճանապարհը ցույց տալ։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Միացի՛ր Հոսանքին ( hosank.net/am/join-hosank )
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։