ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այսօր սահմանային դիրքերից հետ եկա տուն և պետք է սպասեմ հաջորդ հերթափոխին...

08:24:00 30.12.2017

Այսօր սահմանային դիրքերից հետ եկա տուն և պետք է սպասեմ հաջորդ հերթափոխին...

Այսօր սահմանային դիրքերից հետ եկա տուն և պետք է սպասեմ հաջորդ հերթափոխին։ Ուզում ե՞ք ասեմ, որ հաճելի էր։ Չէ, ես ձեզ չեմ ստի և ճիշտը կասեմ ինչպես միշտ։ Բավականին դժվար փորձառությունն էր, բայց ոչ անտանելի։ Եղան շատ ցեխոտ, անքուն, ցուրտ ու մութ գիշերներ և երկու շաբաթ առանց հոսանքի և հոսող ջրի։ Եթե հեշտ լիներ, ապա չէր կոչվի «ծառայություն» և բազմաթիվ մարդիկ չէին փորձի խուսափել բանակից։ Կոչվում է ծառայություն, որովհետև ապրում ենք դժվար պայմաններում և ծառայում ենք հանուն մի բանի համար, որը ավելի կարևոր ու վեհ է քան մեր սեփական կյանքից։ Ծառայում ենք առաջնագծում, որպեսզի խաղաղության մեջ ապրեն գյուղերում և քաղաքներում ապրող մեր հայրենակիցները, ու ինչու չէ նաև մենք։ Եթե մեր նախկին սերունդը կարողացել է Արցախը ազատագրել ազատամարտիկ ջոկատներով և ավելի սարսափելի պայմանների ժամանակ, իսկ մենք չկարողանանք պահպանել իրենց ձեռքբերումները ունենալով կանոնավոր բանակ, ապա ամոթ մեզ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է ապրի այս դժվարություններով գոնե մի փոքր ժամանակահատվածով, որպեսզի գնահատի իր հանգիստ կյանքը տնում։ Ես որոշեցի մտնել բանակ և պաշտպանել մեր սահմանները, քանի որ սիում եմ ոչ թե պատերազմը, այլ խաղաղությունը և քաջ գիտակցում եմ դրա գինը։ Ես կարող էի ցանկացած զորամասում անցնել զինվորական ծառայության, բայց նախընտրեցի սահմանին ծառայել, որովհետև անդամագրվեցի Հայոց Բանակում որպես կամավոր, և կարծում եմ, որ կամավորը պետք է ծառայի այն վայրերում, որտեղ պահանջը և վտանգը մեծ է։ Կյանքում միշտ չէ, որ անում ենք այն ինչ հաճելի է կամ ինչ ցանկանում ենք, այլ այն ինչ պարտավոր ենք անել, հանուն մեր ապագա սերնդների համար։ Մարդ չկա մարտական դիրքերում, ով չի ցանկանա լինել որևէ այլ տեղ, բայց մենք զինվոր ենք, և դա մեր պարտականությունն է, որը պետք է կատարել անկախ ամեն ինչից։ - Հայկ Նազարյան

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։