03:00:00 03.12.2023
Սա Կոմպիեն Վագոնն է՝ գուցե պատմության ամենահայտնի վագոնը, քանի որ Կոմպիենում գտնվող այդ վագոնի մեջ (որը ֆրանսիական գեներալիտետի համար որպես գրասենյակ էր ծառայում) 1918թ-ի Նոյեմբերի 11-ին Գերմանիայի ներկայացուցիչները Ֆրանսիայի ներկայացուցիչների, մասնավորապես Ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշի առջև ստորագրեց խայտառակ կապիտլացիա, որի արդյունքում ավարտվեց Առաջին աշխարհամարտը և հետո Գերմանիան ստորագրեց Վերսալի պայմանագիրը՝ ինքն իր մահապատիժը ընդունելով։ Այնուհետև Ֆրանսիայի կառավարությունը որոշեց այդ Վագոնը տեղադրի Փարիզի թանգարաններից մեկում։
Սակայն այդ պատերազմում կար մի վիրավորված անհայտ շարքային գերմանացի զինվոր, ով համոզված էր, որ Ֆրանսիան և մյուս դաշնակցային երկրները չէին մարսելու այդ ամենը, և նա վրեժխնդրությամբ լցված և իր հետևողական ու մոլեռանդ պայքարի շնորհիվ՝ 22 տարի հետո ընդամենը 6 շաբաթում գրավեց Փարիզը՝ Ֆրանսիային պարտության մատնելով։ Սակայն շարքային զինվորից Գերագույն հրամանատար դարձած՝ Ադոլֆ Հիտլերը հրաման տվեց իր զորքին, որ Փարիզում գտնվող Կոմպիեն վագոնը թանգարանից դուրս հանվի և հետ բերվի Կոմպիեն՝ ճիշտ այն նույն վայրում, որտեղ Գերմանիան երկու տասնամյակ առաջ ստորագրել էր ստորացուցիչ պարտությունը։ Այդ Վագոնը հետ վերադարձվելուց հետո հենց այդ Վագոնի ներսում Հիտլերը իր Վերմախտի ներկայացուցիչներով հանդիպեցին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների հետ, որտեղ Հիտլերը պարտադրեց նոր կապիտոլացիայի ստորագրում՝ այս անգամ Գերմանիան հաղթանակած լինելով։ Ֆրանսիացի ներկայացուցիչների կապիտուլացիայի հայտարարությունից հետո Հիտլերը միանգամից դուրս եկավ Վագոնից և թողեց իր գեներալները մանրամասները քննարկեն, որովհետև Ֆերդինանդ Ֆոշը նույն անարգալից վերաբերմունքը ցուցաբերեց Գերմանիայի ներկայացուցիչներին 22 տարի առաջ։ Սա Ֆյուրերի գագաթնակետն էր և նա ասել էր, որ կյանքում երբեք այդքան ուրախ չէր եղել, որովհետև վերջապես լուծեց այն վրեժը, որն ինքն իրեն խոստացել էր կլուծեր՝ երբ 1918-ի Նոյեմբերին պառկած էր հիվանդանոցում ու լսում էր Գերմանիայի կապիտոլացիայի լուրը։ Այդ ամենից բացի նաև վերկանգնեց իր Ռայխի փառքն ու պատիվը։ Հիտլերը հրամայեց որ այդ Վագոնը՝ որպես հաղթանակի խորհրդանիշ, վերադարձվի Գերմանիա և տեղադրվի գերմանական թանգարանում։
Այս պատմությունը պետք է օրինակելի լինի և պետք է ոգևորի ամեն սրտացավ ու վրեժի զգացում կրող հայի համար, ում արյունը եռաց երբ լսեց 2020թ-ի Նոյեմբեր 9-ի կապիտուլացիան։ Ես հավատում եմ, որ մի օր մենք նույն տեսակ վրեժ ենք լուծելու հենց Բաքվում՝ ադրբեջանական բանակին համընդհանուր կապիտուլացիա պարտադրելով։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։