ONE NATION, ONE STATE, ONE WILL

Արցախի կորուստի ընթացքում մենք տեսանք, որ մեր խնդիրը ոչ թե զենքեր չունենալու մեջ էր...

07:00:00 13.03.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1710435541.jpg

Արցախի կորուստի ընթացքում մենք տեսանք, որ մեր խնդիրը ոչ թե զենքեր չունենալու մեջ էր, այլ՝ դավաճանական իշխանություն ու ցածր մարտական ոգի ունենալու, բայց այնուամենայնիվ ամեն խելքը գլխին հայ համաձայն կլինի, որ մեր բանակին պետք են ավելի շատ ու ավելի հզոր զենքեր, որոնք պետք է ոչ միայն գնենք տարբեր երկրներից, այլև սկսենք մենք ինքներս արտադրել՝ մեր սեփական ռազմաարդյունաբերությունը զարգացնելով։ Սակայն նոր զենքեր գնելու և պատրաստելու ընթացքում եկե՛ք չշեղվենք այն իրականությունից, որ յուրաքանչյուր բանակի համար ամենակարևոր ու ամենահզոր զենքը իր բանակում ծառայող զինվորների մարտական ոգին է, անկախ նրանից, թե որքան է ժամանակները փոխվել ու զարգացել տեխնոլոգիական իմաստով։ Ցանկացած նախորդ դարաշրջանում այդ գլխավոր սկզբունքը միշտ արդիական է եղել ու կլինի նաև ապագայում։ Մարտական ոգու աստիճանը կորոշի, թե որ բանակը վերջում հաղթանակած դուրս կգա։ Զենքեր գնելուց ու պատրաստելուց զուգահեռաբար մենք պետք է արթնացնենք մեր մարտական ոգին, այլապես այդ զենքերը ընդամենը պողպատի կտոր կդառնան, որոնք կրկին կհանձնվեն թուրքերին։ Պողպատից պատրաստած զենքը զինվորին ռազմիկ չի դարձնում, մարտական ոգի կրող ռազմիկն է այդ պողպատի կտորը մահացու զենք դարձնում և պատերազմ հաղթում։

Subscribe

Subscribe and receive news to your email address.