ONE NATION, ONE STATE, ONE WILL

Ցանկացած ազգային շարժում չի կարող իսկապես ազգային լինել, եթե նախ և առաջ ստեղծված չլինի հենց աշխատող ու աշխատասեր մարդկանց համար...

03:00:00 02.02.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1706950255.jpg

Ցանկացած ազգային շարժում չի կարող իսկապես ազգային լինել, եթե նախ և առաջ ստեղծված չլինի հենց աշխատող ու աշխատասեր մարդկանց համար, քանի որ նրանց իրավունքները բոլորից շատ պետք է պաշտպանվեն։ Հայրենասիրական քարոզներին զուգահեռ պետք է քարոզվի աշխատասիրությունը, քանի որ մեկը առանց մյուսի չի կարող լինել. իսկական հայրենասերը աշխատասեր է լինում և իսկական աշխատասերը հայրենասեր է լինում։ Սա հակասում է կոմունիստական ու կապիտալիստական ազգավեր գաղափարներին, որոնք վերջում ստրուկ են դարձնում աշխատասեր բանվորին ու գյուղացուն, և ծաղրի առարկա են դարձնում տաժանկիր ու ծանր աշխատանքները։ Իսկ Ցեղակրոնությունը մեզ ասում է, որ աշխատասիրությունը մարդկության բարձր առաքինություններից մեկն է և Հայրենիքի ու պետության օգտի համար ցանկացած աշխատանք կատարելը՝ մեծ պատիվ։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Փա՛ռք Հայ բանվորին ու գյուղացուն Փա՛ռք Հայքին

Subscribe

Subscribe and receive news to your email address.