02:00:00 24.06.2023
«Ընդդիմության» ղեկավար Ռոբերտ «ամեն ինչ լավ է լինելու» Քոչարյանը եթե անկեղծ լիներ, կասեր որ առանց քրտնաջան աշխատանքի, երկար պայքարի ու մեծ զոհաբերությունների ոչինչ էլ լավ չի լինելու։ Եթե անկեղծ լիներ կասեր, որ նախքան ամեն ինչ լավ լինելը ամեն ինչ ավելի է դժվարանալու։ Այլ կերպ ասած՝ դրախտ հասնելու համար պետք է նախ անցնենք դժոխքի միջով։ Առանց նման բաներ ասելու, նրա կողմից հնչեցրած խոսքերը ևս պոպուլիստական ու ամբոխահաճ արտահայտություններ էին, կամ պարզապես բացահայտ ստեր, եթե, իհարկե, «ամեն ինչ լավ է լինելու» ասածը չէր վերաբերում միայն իրեն ու իր ընտանիքին....
Բայց ամեն դեպքում չեմ կարող մեղադրել Պարոն Քոչարյանին, քանի որ ժողովրդավարական բռնապետությունը հիմնված է նման խաբեությունների վրա, որոնք ժողովուրդի հույսը բարձրացնում է նորից կոտրելու համար։ Դա միտումնավոր առավել հիասթափեցնում ու հուսահատեցնում է քաղաքացիներին, որպեսզի երկիրը վերջապես գնա ինքնասպանական քայլերի, ինչպես տեսնում ենք մեր պարագայում։ Այդ է պատճառը, որ մեր ողջ համակարգը պետք է հիմնովին փոխվի, այլապպես այս ազգակործան ցիկլից դուրս չենք կարողանալու գալ, և միայն համակարգից լրիվ դուրս մի ճշմարիտ քաղաքական շարժում կարող է այդ կարևոր փոփոխությունը կատարել...
Subscribe and receive news to your email address.
Comments