02:00:00 26.06.2023
Քանի որ գերբի հարցը հիմա շոշափվում է, կուզեմ ասել, թե որն է իմ հիմնական բողոքը դրա վերաբերյալ։ Շատերը ասում են, որ լիքը բացթողումներ ունի ներկայիս զինանշանը, ինչպես օրինակ շղթայված թուրը և առյուծի ու արծիվի փակ բերանները։ Սակայն չեմ լսել մեկը այն խնդիրը նշի, որ վահանի վրա ներկայացված են հայոց պատմության միայն 4 թագավորական տոհմերը՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն)՝ մոռանալով կամ դիտմամբ անտեսելով այդ բոլորին նախորդած գուցև ամենակարևոր թագավորական տոհմերը՝ Երվանդուիները, Վանի-Արարատյան-Նաիրի («Ուրարտու») թագավորությունը և դրանից առաջ շումերական սեպագրերում հիշատակված Արատտա և Հայասա հայկական պետությունները։
Դրանք չնշելով առնվազն մի քանի հազար տարով կրճատում ենք մեր ազգի պատմությունը, ընդ որում ամենակարևոր հատվածը, քանի որ այդ ժամանակներում ենք մենք եղել մեր հզորության գագաթնակետին և հիմնադրել քաղաքակրթությունը, որից հետո աշխարհի տարբեր անկյուններ արշավանքներ ենք նախաձեռնել՝ տարածելով մեր հին հայ-արիական վեհ մշակույթը։ Հայոց պատմության կեղծարարն են անընդհատ պնդում, որ հայոց պատմությունը ունի առավելագույնը 3000 տարվա պատմություն, և մենք զինանշանի վրա նման վահան օգտագործելով հաստատում ենք նրանց ասածները և ջուր ենք լցնում նրանց ջրաղացին։ Սա կարծում եմ զինանշանի հետ կապված ամենամեծ դավադրությունն է, որի մասին չեմ լսել ուրիշ մեկը խոսի։
Subscribe and receive news to your email address.
Comments
Շնորհակալություն Հարգելի Հայկ եղբայր մանրակրկիտ ուսումնասիրելու և արդարացի վերլուծություն համար
29/06/2023