02:00:00 28.12.2022
Միանշանակ համոզված եմ ու շատ անգամ նաև անձամբ գիտեմ, որ սպյուռքահայերի մի զգալի մասը եթե իսկապես ցանկանա, կարող է կյանքը այնպես դասավորել ու կարգավորել, որպեսզի վերադառնա Հայաստան ու բավականին լավ կյանք ապրի։ Խնդիրը նրանում է, որ շատերը չունեն այդ ցանկությունը, քանի որ իրենց համար Հայրենիքում ապրելը իրականում ոչ մի արժեք չունի, իսկ մյուսների համար էլ անորոշ ցանկություն է ու վճռականության պակաս է իրենց մոտ։ Դրա համար այդ երկուսը` կամքը ու վճռականությունը պարտադիր են կյանքում նման շրջադարձային քայլեր անելու համար։ Եթե մենք ունենանք այդ երկուսը ու բացարձակապես նպատակադրված լինենք, ապա ոչ մի բան մեր դեմ չի կարող կանգնել։
Subscribe and receive news to your email address.
Comments