ONE NATION, ONE STATE, ONE WILL

Երբ 2017-2018թթ Տավուշի դիրքերում պայմանագրային հիմունքներով ծառայում էի

03:00:00 28.07.2023

Երբ 2017-2018թթ Տավուշի դիրքերում պայմանագրային հիմունքներով ծառայում էի

Երբ 2017-2018թթ Տավուշի դիրքերում պայմանագրային հիմունքներով ծառայում էի, և հետո հերթապահության ավարտին մի 10 օրով հետ էի գալիս Երևան, քաղաքում զբոսնելիս միշտ մտածում էի, որ քաղաքի հարմարավետ կյանքից հաճույք ստանալը միայն հնարավոր է, որովհետև հերթապահությունը աշխատում է սրտի զարկի նման։ 

Ընդամենը մի հերթապահության ձախողումը հերիք կլինի, որ թշամին գա և գրավի մեր հողերը, ինչպես առանց մի քանի րոպե սրտի բաբախման մարդը կարող է պարզապես մեռնել։ Ավելի խորն էի գիտակցում, որ առանց ցուրտ ու մութ խրամատներում անքուն գիշերները անցկացնելով ու տառապելով, հնարավոր չէր լինի կյանքը վայելել Երևանի փողոցներում ու սրճարաններում։ Լավ իմացա, որ այդ ազատությունը ամենաթանկ ու դաժան գինն ունի, որը մարդիկ չեն գնահատում։ Այս ամենը խորը գիտակցելով ծառայությունը ավելի իմաստալից էր դառնում։ 

Այդ է պատճառը, որ իմ ծառայության ողջ ընթացքում ինձ նշանակված ամեն ժամին կանգնել եմ խրամատում՝ կատարելով իմ պարտականությունը, անկախ նրանից՝ լավ էի զգում թե ոչ։ Երբեք չեղավ բացառություն, քանի որ չէի մոռանում հերթապահության ու սրտի զարկի իմ համեմատությունը։ Եվ, իհարկե, երկու տարի անց, նույն մտածելակերպով ու մոտեցումով, որպես կամավոր մասնակցեցի պատերազմին։ 

(Աջ կողմի նկարի հեղինակը ես չեմ)

Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.