ONE NATION, ONE STATE, ONE WILL

Երբ 2013թ-ի ամռանը առաջին անգամ ու միայնակ այցելեցի Հայաստան՝ որպես ուխտագնացություն

03:00:00 25.07.2023

Երբ 2013թ-ի ամռանը առաջին անգամ ու միայնակ այցելեցի Հայաստան՝ որպես ուխտագնացություն

Երբ 2013թ-ի ամռանը առաջին անգամ ու միայնակ այցելեցի Հայաստան՝ որպես ուխտագնացություն, նպատակ էի դրել այցելել Նժդեհի բոլոր սրբավայրերը, և ուրախ եմ, որ հասա իմ նպատակին։ Դա ինձ համար շատ ավելի կարևոր էր, քան Երևանում բոլոր լավ ռեստորաններ գնալը։ Տասը տարի անցել է ու առավել քան երբևէ պարզ է ինձ համար, որ մենք պիտի անենք այն, ինչ Դավիթ Բեկը արեց 300 տարի առաջ և այն, ինչ Նժդեհը արեց 100 տարի առաջ։ Սա է մեր անվտանգությունը երաշխավորելու միակ քայլը, սա է մեր փառքն ու պատիվը վերականգնելու միակ ձևը, սա է մեր պետականությունը փրկելու միակ ճանապարհը։ Առաջին այցից 3 տարի անց, Ապրիլյան քառօրյա պատերազմից 7 ամիս հետո՝ 2016թ-ի աշնանը, տեղափոխվեցի Հայաստան, որպեսզի  մասնակից դառնամ այդ պատմական գործընթացին։

#Հողի_Կանչը

Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.