ONE NATION, ONE STATE, ONE WILL

Չէի կարծում հնարավոր է պառակտված հայ ազգին ավելի շատ պառակտել...

02:00:00 17.04.2023

Չէի կարծում հնարավոր է պառակտված հայ ազգին ավելի շատ պառակտել...

Չէի կարծում հնարավոր է պառակտված հայ ազգին ավելի շատ պառակտել, բայց պարզվեց սխալվեցի։ Հիմա էլ պառակտումը այն հարցի շուրջ է, որ ճիշտ էր թշնամու դրոշի այրումը թե ոչ։ Ես առհասարակ նման իմպուլսիվ, պոպուլիստական և կարճատես արարքներին լուրջ չեմ վերաբերվում, և անկեղծ ասած ինձ համար մեկ է։ Բնականաբար թքած ունեմ Ադրբեջանի դրոշի վրա ու նաև այս պահին թքած ունեմ միջազգային հանրության կարծիքի վրա էլ, որոնք թքած ունեն շրջափակման մեջ գտնվող արցախցիների վրա, և ինչու չէ, նաև թքած ունեմ սպորտ դիտելու վրա, որովհետև ես սպորտի երկրպագու չեմ և չեմ կարողանում տանել սպորտի երկրպագուներին։ Ո՛չ գովում եմ նրա արարքը, ո՛չ էլ՝ քննադատում, ո՛չ ոգևորվել եմ, ո՛չ էլ՝ հիասթափվել։ Ինձ միայն հետաքրքրում է թշնամիների կողմից օկուպացիայի տակ գտնվող մեր հողերը ազատագրենք և հենց այդ ժամանակ այրենք այնտեղ տնկած ադրբեջանական դրոշները։ Այդ պատկերն է իմ մտքում, և միայն այդ ժամանակ աշխարհը մեզ «թասիբով» ժողովուրդ կհամարի։ Եկե՛ք կենտրոնականանք այս նպատակի վրա և չշեղվենք մանրմունր ու ստից դեպքերից։

Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.