ONE NATION, ONE STATE, ONE WILL

Բաքվի եղանակի տեսությունը Հայաստանի Հանրապետության մարզերը բացահայտ ներկայացնում է որպես Ադրբեջանի մարզեր........

03:00:00 08.07.2023

Բաքվի եղանակի տեսությունը Հայաստանի Հանրապետության մարզերը բացահայտ ներկայացնում է որպես Ադրբեջանի մարզեր........

Բաքվի եղանակի տեսությունը Հայաստանի Հանրապետության մարզերը բացահայտ ներկայացնում է որպես Ադրբեջանի մարզեր, նույնիսկ նաև մեր մայրաքաղաք Երևանը։ Քաղաքակրթության թշնամիները նման բաներ անելով այդ գաղափարները ներարկում են իրենց ժողովրդի ենթագիտակցության մեջ, ու ոչ մեկից ներողություն չեն խնդրում, մինչդեռ 30 տարվա մեր բոլոր իշխանությունները՝ «ընդդիմության» հետ ներառյալ, ոչ միայն երբեք Արցախը չեն ճանաչել Հայաստանի մաս, այլև նույնիսկ Արցախի «7 շրջանները»  երբեք չեն ճանաչել Արցախի մաս, բայց դեռ շարունակում են խոսել Արցախը «փրկելու» մասին։ Ուզում են Արցախը «փրկեն»՝ ճանաչելով միայն Արցախի 25%-ը և գրեթե ամբողջությամբ արհամարելով ու ինքնըստինքյան Ադրբեջանի մաս ճանաչելով Արցախի 75%-ը, որի մարզերը շարունակում են անվանել թուրքական անուններով՝ երբեք չնշելով, որ այդ մարզերը պատերազմից հետո օկուպացիայի տակ են։ Պատերազմի պահով «ընդդիմության» բողոքն էլ այն է, որ ոչ թե Գերագույն դավաճանը մեր բանակի մեջքին դանակ խրելով ստորագրեց խայտառակ կապիտուլացիա, այլ այն, թե ինչու ավելի շուտ չստորագրեց։ 

Մենք չենք կարող այսպիսի տկար ու վախկոտ մոտեցմամբ Արցախը «փրկել» կամ ստանալ որևը հայանպաստ արդյունք։ Չենք կարող, քանի որ ո՛չ իշխանության մեջ, ո՛չ էլ «ընդդիմադիր» դաշտում չկան իրական հայամետ մտածող քաղաքական գործիչներ, քանի որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծառայում են օտարերկրյա գործակալական ցանցերին և ոչ Հայաստանի փառքին։ Իրենց բարբաջանքով մեզ, կոպիտ ասած, դրել են էշի տեղ, բայց իրական հայ ազգայնականների համբերության բաժակը արդեն լցվում է։ 

Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.