02:00:00 19.12.2020
Այս
երեկո մասնակցեցի ջահերթին և Եռաբլուրում անցա բոլոր մեր նոր նահատակված
քաջերի շիրիմների կողքով: Հերթով անունները կարդալով մարմինս սկսեց
փշաքաղվել ու զայրութը իմ մեջ ավելի աճեց: Կարող է ես էլ լինեի այդ տղաների
կողքին, և եթե այդտեղ լինեի, ապա կուզեի իմ շիրիմին նայողը իմ և
Եռաբլուրում բոլոր մյուս տղանների վրեժը լուծեր, որոնք թիկունքից
դավաճանվեցին: Խոսքը միայն նոր նահատակվածների մասին չէ, խոսքը նաև
90ականերին նահատակված քաջերի մասին էլ է, քանի որ Նոյեմբերյան
հանցագործները ջուրը գցեցին նաև նրանց զոհաբերությունը: Այն փաստը, որ ես
այնտեղ չեմ ու դեռ այս աշխարհում եմ, նշանակում է, որ դեռ շատ
պարտականություններ ունեմ կատարելու: #ՊատժելուԵնք
Subscribe and receive news to your email address.
Comments