02:00:00 15.10.2022
Աշխարհի ամենաարժեքավոր արժույթը ո'չ դոլարն է, ո'չ եվրոն, ո'չ էլ նույնիսկ Քուվեյթի դինարը, այլ աշխատանքը` Տիեզերքի հավերժական միավորը։ Բոլոր արժույթները, որոնք հիմնված չեն բացառապես աշխատանքի վրա թղթետնակի պես փլուզվելու են և իրենց հետ կործանելու են այն քաղաքակրթությունները, որոնք կապված են այդ արժույթի հետ, ինչպես եղել է պատմության մեջ բազմաթիվ անգամ, և պետք չէ տնտեսագետ լինել այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար։ Հազարավոր արժույթներ եկել ու գնացել են, բայց աշխատանքը ամուր հենասյունի պես միշտ մնացել է ու կմնա։ Մենք աշխարհին ցույց պիտի տանք, որ վարպետը ոչ թե կապիտալն է, այլ` միմիայն աշխատանքը։
Subscribe and receive news to your email address.