02:00:00 03.03.2022
Մի քիչ կտրվենք աշխարհաքաղաքականությունից և քննարկենք մի հարց, որը նույնքան կարևոր է, որքան ընթացող թեժ դեպքերը աշխարհի տարբեր անկյուններում: Շատերին զարմանալի կթվա, բայց մի քիչ ուսումնասիրելուց հետո պարզվում է, որ Հայաստանում ու ողջ աշխարհում, մահացության թիվ մեկ պատճառը ոչ թե պատերազմներն են, սպանությունները կամ պատահական մահերը, այլ՝ սիրտ-անոթային հիվանդությունը: Ըստ 2018 թ․-ի վիճակագրության՝ Հայաստանում մահացության թիվը հասել է գրեթե 24000-ի, որից գրեթե 9000-ը (38%-ը)՝ սիրտ-անոթային հիվանդությունից: Նման վիճակագրությունը վերաբերում է ողջ աշխարհին: Վստահ եմ, որ շատերը գաղափար չունեն սրա մասին` անկախ նրանից, որ բավականին տարածված է այդ հիվանդությունը:
Սակայն ո՞րն է պատճառը այդ հիվանդության, և ինչպե՞ս կարելի է կանխել, քանի որ, ըստ այդ վիճակագրության, այս հիվանդությունը նաև ազգային անվտանգության սպառնալիք է: Գիտությունը պարզել է, որ մսակերությունը (ու անասնակերությունը) ուղիղ կապ ունի սիրտ-անոթային հիվանդության հետ, քանի որ մսի մեջ պարունակվող վատ ճարպերը ու խոլեստերինը խցանում են մարդու օրգանիզմի զարկերակները: Իհարկե, ոչ միայն սիրտ-անոթային հիվանդությունը ուղիղ կապ ունի մսակերության հետ, այլև՝ կաթվածները, երիկամային հիվանդությունը, և քաղցկեղի բազմաթիվ տեսակներ, մասնավորապես՝ աղիների քաղցկեղը: Սրանք բոլորը միասին միանշանակ մահացության պատճառների շատ մեծ թիվ են կազմում: Այնուամենայնիվ, լավ լուր կա. գիտությունը ապացուցել է, որ սիրտ-անոթային հիվանդությունը հնարավոր է ոչ միայն կանխել, այլև բուժել՝ որդեգրելով բուսակերների (հատկապես՝ վեգանի) սննդակարգ, քանի որ գիտափորձերը ցույց են տվել, որ բուսական սննդակարգը ՄԻԱԿ սննդակարգն է, որը կարող է չեզոքացնել այդ մահացու հիվանդության վնասակար հետևանքերը: Ես դեռ չեմ հանդիպել մի բուսակեր (հատկապես վեգանի) կամ լսել մի բուսակերի մասին, որը մահացել է սիրտ-անոթային հիվանդությունից:
Ես բժիշկ չեմ, ոչ էլ՝ կենսաբան, և ես բուսակեր եմ դարձել էթիկական պատճառներից ելնելով, սակայն հետաքրքրության համար ուսումնասիրել եմ այս թեման, որպեսզի լավ հասկանամ բուսակերության՝ առողջության վրա դրական ազդեցությունը, որը ինձ համար լրացուցիչ արժեք է: Այս հարցը կարևոր է բարձրացնել ոչ միայն նրա համար, որ մսակերությունը ու անասնապահությունը մեր քմահաճույքների համար ամեն տարի դաժանորեն սպանում են տասնյակ միլիարդավոր կենդանիներ և ոչնչացնում բնությունը՝ անտառահատման պատճառով, այլև նրա համար, որ փչացնելով մեր առողջությունը՝ սպանում է մեր հայրենակիցների մեծ մասին, որը իր հերթին դառնում է ազգային անվտանգության մեծ խնդիր: Սակայն առողջապահության նախարարությունը, այս հարցը բարձրացնելու փոխարեն, մտածում է, թե ինչպես կարող են մարդկանց թույն սրսկել ու դիմակներով խեղդել:
Ես հավատում եմ կարմային, և կարծում եմ՝ պատահական չէ, որ մսակերությունը, որը ինձ համար մարդկության ամենադաժան ու անբնական մոլությունն է, թիրախավորում է մարդկանց սիրտը՝ խորհրդանշելով, թե որքան «անսիրտ» պիտի լինի մարդը նման բան անելու համար:
Subscribe and receive news to your email address.