ONE NATION, ONE STATE, ONE WILL

Այսօր, գրեթե 7 շաբաթ Արցախի առաջնագծում...

02:00:00 12.11.2020

Այսօր, գրեթե 7 շաբաթ Արցախի առաջնագծում...

Այսօր, գրեթե 7 շաբաթ Արցախի առաջնագծում (առանց հերթափոխի) լինելուց հետո, վերադարձա տուն: Չգիտեմ ինչ ասել, կյանքում այսքան ընկճված ու զայրացած երբևէ չեմ եղել: Սա մեզ համար խայտառակ պարտություն էր, որովհետև մենք մեր ուժերով կարող էինք դրական արդյունքի հասնել եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպված լիներ ու ներքին դավադրություն չլիներ: Դավաճանական իշխանությունը և բոլոր իրենց համագործակցողները, որոնք ի սկզբանե դիտմամբ կազմալուծել էին բանակը, որպեսզի մենք պարտվենք ու հանձնվենք, այսուհետ կոչվելու են «Նոյեմբերյան Հանցագործները»: Այնուամենայինիվ, մեր ժողովուրդն էլ է մեղավոր, քանի որ մենք ֆիզիկապես և հոգեպես պատրաստ չէինք 3 միլիոնով կռվել 100 միլիոնի դեմ: Պատրաստ չէինք, որովհետև տարիներ շարունակ մեր հոգիները կոռումպացվել է չափազանց հարմարավետ կյանք ապրելով, ագահոությամբ և նյութապաշտությամբ: Արցախը մեր մեջքն էր, որը կոտրվեց և ես այնքան էլ զարմացած չեմ այս արդյունքից. հոգուս խորքում զգում էի, որ նման բան է լինելու, ուղղակի փորձում էի ինքս ինձ համոզել՝ «ամեն ինչ լավ է լինելու», որովհետև չէի ուզում վատ տրամադրությամբ լինել դիրքերում: Մի ազգ, որի բնակչությունը անընդհատ մտածում է արտագաղթելու մասին չի կարող հող պահել: Մենք արժանի չէինք Արցախին, դրա համար կորցրեցինք այն: Թող այս ամենը մեզ համար դաս լինի և նոր հնարավորություն տա իրական ազգային զարթունքի համար, և չմոռանանք՝ առաջնագծում կանգնած զինվորի մեջքին դանակ խոցող Նոյեմբերյան Հանցագործները պատասխան են տալու իրենց դավաճանության համար:

Subscribe

Subscribe and receive news to your email address.